ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը մտադիր է ձեռք բերել ՍՈւ- 30 կործանիչներ. Սեյրան Օհանյան

Հայաստանի Զինված ուժերի  զարգացման պլանում առկա է բոլոր զինատեսակների համաչափ զարգացումը և նոր միջոցների ձեռքբերման խնդիրը: Այս մասին լրագրողների հետ 2015 թվականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` հաստատելով  հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի  նիստից  հետո տարածված տեղեկությունը, որ  քննարկվել էր ՍՈՒ 30 կործանիչների ձեռքբերումը:

«Այդ խնդիրները, անկասկած, քննարկվել են հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության համապատասխան միջոցառման ժամանակ», - նշել է ՀՀ պաշտպանության նախարարը:
Բացի այդ, պատասխանելով թուրք-քրդական  բախումներից հնարավոր վտանգների ստեղծման վերաբերյալ հարցին, Սեյրան Օհանյանը, մասնավորապես նշել է. «Նախ, պաշտպանական ռազմավարական վերանայման շրջանակներում մենք  գնահատել ենք  բոլոր այն սպառնալիքները, որոնք կան անվտանգության միջավայրից ելնելով և հաշվի ենք  առել այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում մեր հարևան պետությունում` մեր սահմանին»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2025
       
    26.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: