ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայ-սլովենական քաղաքական խորհրդակցություններ Լյուբլյանայում

Փետրվարի 9-ին Լյուբլյանայում Հայաստանի և Սլովենիայի արտաքին գերատեսչությունների միջև անցկացվեցին քաղաքական խորհրդակցություններ: Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, իսկ սլովենականը՝ ԱԳՆ քաղաքական հարցերով գլխավոր տնօրեն Թոմաժ Լովրենչիչը: Հայկական պատվիրակության կազմում էր Սլովենիայում ՀՀ դեսպան (նստվայրը՝ Հռոմ) Սարգիս Ղազարյանը:

Կողմերը քննարկեցին հայ-սլովենական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ երկկողմ քաղաքական ու տնտեսական հարաբերությունների խթանման ու տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարները: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրեց Հայաստան - Եվրոպական միություն հարաբերություններում արձանագրված առաջընթացը: Անդրադարձ կատարվեց միջկառավարական կառույցներում և խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում երկու երկրների փոխգործակցությանը, մտքեր փոխանակեցին տարածաշրջանային զարգացումների շուրջ:

Սլովենիայի ԱԳՆ պետքարտուղար Դրագոլյուբա Բենչինայի հետ աշխատանքային ճաշի ընթացքում երկուստեք պատրաստակամություն հայտնվեց ամենայն աջակցություն ցուցաբերել երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված քայլերին ու նախաձեռնություններին, ինչպես նաև ՄԱԿ-ում ու միջազգային այլ կազմակերպություններում երկու երկրների միջև համագործակցությանը:

ԱԳ նախարարի տեղակալի ղեկավարած պատվիրակությունը հանդիպում ունեցավ նաև Սլովենիայի պետքարտուղար Յանեշ Լենարչիչի հետ: Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչող հարցեր: Հատուկ անդրադարձ կատարվեց տարածաշրջանային անվտանգության և կայունության հետ կապված խնդիրներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի մոտեցումներին ու ջանքերին:

Լյուբլյանը այցի ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը հանդիպեց նաև Սլովանիայի Ազգային խորհրդի նախագահ Միտյա Բարվարի հետ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 68%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    17 C°
     
    19°  15° 
    03.05.2024
    22°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: