ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանը Հայաստանին 200 մլն դոլարի վարկ է հատկացրել` զենք գնելու համար

Ռուսաստանը Հայաստանին 200 մլն դոլարի չափով պետական արտահանման վարկ է հատկացրել ռուսական զենք գնելու համար: Վարկը տրամադրվում է 10 տարի ժամկետով, մինչև 2018 թվականի սկիզբը վճարումների հետաձգմամբ, հայտնում է Интерфакс-ը: Համաձայն հավելվածի, Հայաստանը ՌԴ-ից ձեռք է բերում «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի կայաններ և դրանց համար նախատեսված ռազմամթերք, «Игла-С» զենիթա-հրթիռային կայաններ, «Автобаза-М» կատարողական ռադիոտեխնիկական հետախուզության վերգետնյա կայաններ, ТОС-1А ծանր հրանետային համակարգեր տրանսպորտային-լիցքավորող մեքենաներով, 9М113М կառավարվող հրթիռներ, РПГ-26 նռնականետեր, Դրագունովի դիպուկահար հրացաններ, Тигр զրահամեքենաներ, ինժեներական եւ կապի միջոցներ:

Նշվում է, որ ցանկը կարող է փոխվել Հայաստանի պաշտպանության նախարարության և Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության միջև փոխադարձ գրավոր համաձայնությամբ:

Հայկական կողմը վարկն օգտագործելու է մատակարարման պայմանագրերից յուրաքանչյուրի արժեքի 90 տոկոսը ֆինանսավորելու համար` ռուբլու հաշվարկով: Կանխավճարը, որը կազմում է յուրաքանչյուր պայմանագրի ոչ պակաս, քան 10 տոկոսը, իրականացվելու է հայկական կողմի միջոցներով՝ հօգուտ ռուսաստանյան լիազոր կազմակերպությունների՝ ռուսական ռուբլով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: