ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայ հաքերները լռում են ադրբեջանական պետական կայքերի արգելափակման մասին. Սամվել Մարտիրոսյան

kanal9tv.com

Ադրբեջանում այսօր՝ փետրվարի 22-ին, բոլոր պետական կառույցների ինտերնետ դոմենի` gov.az-ի աշխատանքի արգելափակումը պաշտոնապես հիմնավորվել է «տեխնիկական պրոֆիլակտիկայի անցկացմամբ»: Սակայն, պաշտոնական այս պարզաբանումն ադրբեջանցիների համար այդքան էլ հիմնավոր չի հնչում:

Ինչպես նշում է ադրբեջանական Turan գործակալությունը, պրոֆիլակտիկայի մասին որևէ նախնական տեղեկություն չի եղել: Ադրբեջանում ավելի շատ հակված են մտածելու, որ կառավարական կայքերի աշխատանքի ժամանակավոր արգելափակումը հաքերային հարձակման արդյունք է:

«Հայկական ոչ մի հաքերային խումբ այս հարձակման պատասխանատվությունը չի ստանձնել: Հաքերային դաշտում մրցակցությունն այնպիսին է, որ եթե իսկապես հարձակում իրականացված լիներ, կբարձրաձայնվեր»,- «Արմեդիա» ՏՎԳ հետ զրույցում նշել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանը նշել է, որ եթե կառավարական կայքերի արգելափակումն իսկապես հաքերային հարձակման հետևանք է, չի բացառվում, որ դա իրականացրած լինեն նաև իրանցի հաքերները, որոնք արդեն մի քանի անգամ նման լուրջ հարձակում են իրականացրել ադրբեջանական կայքերի վրա:

Նշենք, որ վերջին անգամ Ադրբեջանում կառավարական կայքերի արգելափակում տեղի է ունեցել 2012 թվականի հունվարի 16-ին: Այն ժամանակ պատասխանատվությունն իր վրա էր վերցրել AzerianCyberArmy հաքերային խմբավորումը: Խմբի անդմաները, ովքեր ներկայացել էին որպես «իսլամիստ վեբ-ինժեներներ», Ադրբեջանի իշխանություններին մեղադրել էին ԱՄՆ-ի, Արևմուտքի և Իսրայելի հետ հանցավոր համագործակցության մեջ` զգուշացնելով Ադրբեջանում «արաբական գարնան» հնարավորության մասին:

Այն ժամանակ IT մասնագետները պարզել էին, որ գրոհը կատարվել էր Իրանի տարածքի IP հասցեից: Այնպես է համընկել, որ gov.az դոմենի ներկայիս արգելափակումը տեղի է ունենում փետրվարի 23-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Իրան կատարելիք պաշտոնական այցի նախօրեին, իսկ իրանական պաշտոնական ռադիոն վերջերս Ադրբեջանի իշխանություններին մեղադրել էր մուսուլման շիաներին դաժան հետապնդումների մեջ:

Չնայած պաշտոնական մակարդակում Ադրբեջանը և Իրանը խոսում են երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների մասին, սակայն իրականում Թեհրանի և Բաքվի միջև առկա են լուրջ տարաձայնություններ և կողմերը միմյանց հասցեին մեղադրանքներ են հնչեցնում  իրանաբնակ ադրբեջանցիների և Ադրբեջանում շիաների իրավունքների սահմանափակումների, միմյանց ներքին գործերին միջամտելու վերաբերյալ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: