Ֆաթուլլաևը մնում է իր կարծիքին. «Խոջալուի իրական մեղավորներն ադրբեջանցիներն են»
«Ֆաթուլլաևը մնում է իր 2005 թ. արտահայտած այն տեսակետին, թե 1992 թ.-ի Խոջալուի սպանությունների համար պատասխանատու են ադրբեջանցի, այլ ոչ թե հայ զինվորները, ինչպես դա ներկայացվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից: Ֆաթուլլաևը նշում է, որ Ադրբեջանում գործող բռնատիրական վարչակարգը փորձում է օգտագործել Խոջալուի իրադարձությունները իր քաղաքական հակառակորդներին հետապնդելու գործում». այս մասին ասվում է «Ազատ Եվրոպա. Ազատություն» ռ/կ լրագրող Դաիզի Սիդերալի հոդվածում:
Հոդվածը նվիրված է Ադրբեջանցի նախկին քաղբանտարկյալ, ընդդիմադիր լրագրող Էյնուլլա Ֆաթուլաևին:
Հոդվածագիրը նշում է, որ եթե Ադրբեջանցի լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաևին հարցնես նրա՝ բանտում անցկացրած 4 տարիների մասին, նա կպատասխանի, ոչ թե բառերով, այլ Եսինինի, Հեմինգուեյի, կամ Դովլաթովի խոսքերով, ովքեր օգնել են նրան չկոտրվել բանտում:
Հիշեցնենք, որ Ֆաթուլլաևը ձերբակալվել էր 2007 թ-ին, այն բանից հետո, երբ վերջինս մեղավոր էր ճանաչվել Խոջալույում կատարված իրադարձությունների վերաբերյալ իր սեփական տեսակետը մեկնաբանելու պատճառով:
«Վերցնենք, օրինակ Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովին: Նա դեռևս հետաքննության տակ է գտնվում Խոջալուի իրադարձությունների պատճառով: Պաշտոնապես նա մեղադրվում է այն բանում, որ անկարող է գտնվել՝ պաշտպանելու իր քաղաքացիներին»:
Ամեն տարի ադրբեջանական հեռուստատեսությամբ ցույց են տալիս փոքրաթիվ մարդկանց խմբերի երթը, ովքեր իրենց ձեռքերում են պահում այն ադրբեջանցիների դիմանկարները, ովքեր, ըստ ադրբեջանական իշխանությունների, Խոջալուի ողբերգության մեղավորներն են», -այս մասին է պատմում ադրբեջանցի լրագրողը՝ հավելելով, որ իշխանությունը օգտագործել է այս իրադարձությունը ՝ թուլացնելու համար ադրբեջանական ընդդիմության հեղինակությունը:
«Ամբողջ պատասխանատվությունը դնել ինձ վրա, ձերբակալել լրագրողին, դա ուղղակի անհեթեթություն է: Սա Ադրբեջանի կառավարության ամոթալի արարքներից մեկն է»,- նշել է Ֆաթուլլաևը:
«Ֆաթուլաևը փողոցում դաժան ծեծի է ենթարկվել, տեսել է իր հոր առևանգումը, ինպես նաև իր գործընկերոջ՝ Էլմար Հուսեյնովի սպանությունը: Այս մասին է ասվում «Ազատություն» ռ/կ-ի հրապարակման մեջ: Նույնիսկ վերջինիս ձերբակալությունից հետո, Ադրբեջանի իշխանությունները շարունակում էին նրա դեմ ճնշումներ գործադրել»,- նշված է հոդվածում:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2010թ-ի ապրիլին Ֆաթուլաևին ներկայացված մեղադրանքները ճանաչեց անհիմն և վճիռ ընդունեց հօգուն նրա ազատ արձակման: Վճռն ուժի մեջ մտնելուց առաջ, սակայն Ադրբեջանի կառավարությունը այն բողոքարկեց: 4-ամյա բանտարկությունից հետո Էյնուլլա Ֆաթուլաևն ազատ արձակվեց 2011թ մայիսին՝ Իլհամ Ալիևի կողմից 90 դատապարտյալի ներում շնորհելու հրամանագրի համաձայն:
Աղբյուր` Хоcali.net
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
