ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայտնի է Եվրոպայի առաջնությանը մասնակցող ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմը

armnoc.am

Ծանրամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը կներկայանա 10 մարզիկով, սակայն մասնակիցների կազմը կարող է փոփոխության ենթարկվել հաղորդում է armnoc.am-ը:

Նորվեգիայի Ֆորդե քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությունում հանդես կգան՝ Վանիկ Ավետիսյանը, (69 կգ), Սմբատ Մարգարյանը (56 կգ), Տիգրան Մարտիրոսյանը, Անդրանիկ Կարապետյանը (77 կգ), Աղասի Աղասյանը (85 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ), Ռուբեն Ալեքսանյանը եւ Գոռ Մինասյանը (+ 105կգ): Բացի վերոնշվածներից՝ Եվրոպայի առաջնության մասնակիցների թվում են նաև Առաքել Միրզոյանը (85 կգ) և Ռոստամ Կարապետյանը, բայց նրանք կարող են հանդես գալ որպես փոխարինողներ:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա ապրիլի 8-ից 16-ը:

Ծանրորդները այժմ ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.12.2025
       
    27.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: