ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի, Եվրոպայի առաջնության եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի առաջնության եզրափակչում զիջեց ռուս մրցակցին, հաղորդում է armnoc.am-ը

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ընթացող Եվրոպայի առաջնությունում 98 կգ քաշային ըմբիշների եզրափակչում հայ ըմբիշի մրցակիցը Ռուսաստանը ներկայացնող 2013 թվականի աշխարհի չեմպիոն Նիկիտա Մելնիկովն էր: Ալեքսանյանին չհաջողվեց հաղթել մրցակցին և հայ ըմբիշը զիջեց 0:4 հաշվով:

Հիշեցնենք, որ Նիկիտա Մելնիկովին Արթուր Ալեքսանյանը պարտվել էր 2013 թվականի աշխարհի առաջնության և Ուսանողական խաղերի եզրափակիչներում: Ալեքսնյանը 2013 թվականի աշխարհի առաջնության եզրափակչից մինչ օրս պարտություն չէր կրել:

Մինչ այս Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը 1/8 եզրափակչում 8:0 հաշվով հաղթել էր ուկրաինացի Դմիտրի Տիմաշենկոյին: Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 6:2 հաշվով առավելության էր հասել ավստրիացի Դանիել Գաստլի նկատմամբ: Իսկ կիսաեզրափակչում Ալքսանյանը 6:2 հաշվով հաղթել էր թուրք Չենկ Իլդեմին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    27.12.2025
       
    28.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: