ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանսիայի Սենատի նախագահը Ռամբույեում կմասնակցի Հայաստանի վերաբերյալ քննարկմանը

© VeloLIVE.com
Ֆրանսիայի Իլ­դե­ Ֆրանս նահանգի Ռամբույե քաղաքում մեկնարկում են Հայաստանին նվիրված կլոր­ սեղան քննակումներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը` վկայակոչելով Nouvelles d’Armenie­-ն, Մերկուր հյուրանոցում անցկացվող քննարկումների մեկնարկին ներկա են գտնվելու նաև Ֆրանսիա Սենատի նախագահ Ժերար Լարշեն և Ռամբույեի քաղաքապետ Մարկ Ռոբերը: Քննարկումները տևելու են մեկ շաբաթ: Երեք հիմական կլոր­սեղաններից առաջինը նվիրված է հայկական մշակույթին և վերնագրված է «Ինչպե՞ս է Հայաստանը վերակենդանում և գրում իր պատմությունը», որի բանախոսներն են Անտուան Ագուջյանը, Նատալի Բարավյանը և Քրիստինա Գալստյանը: Երկրորդ քննարկումը նվիրված է Հրանտ Դինքի հիշատակին և վերնագրված է «Հարգանքի տուրք Հրանտ Դինքին», որի ընթացքում ֆրանսահայ հասարակական­քաղաքական գործիչ Ալեքսիս Գովչյանը կանդրադառնա Դինքի գործունեությանը և թողած ժառանգությանը: Երրորդ քննարկումը նվիրված է Հայաստանի աշխարհաքաղաքականությանը, որին կմասնակցեն Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն, Փարիզի համալսարանից պատմության դոկտոր Իվ Տերնոնը, Ֆրանսիական աշխարհաքաղաքականության ինստիտուտի աշխատակից, պատմաբան Ռայմոն Գևորգյանը և Ալեքսիս Գովչյանը:

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 88%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    14 C°
     
    23°  13° 
    04.05.2024
    21°  13° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: