ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Խուրշուդյանը և Ալեքսանյանը՝ ծանրամարտի Ռուսաստանի նախագահի Գավաթի խաղարկության հաղթողներ

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամներ Հռիփսիմե Խուրշուդյանը և Ռուբեն Ալեքսանյանը հաղթել են Ռուսաստանի նախագահի Գավաթի խաղարկությունում, հաղորդում է armnoc.am-ը:

Կազանում ընթացող Գավաթի խաղարկության կանանց մրցաշարի +75 կգ քաշային կարգում Խուրշուդյանը պոկեց 110 կգ, իսկ հրումում՝ 136 կգ, երկամարտի 246  կգ արդյունքով հայ ծանրորդը դարձավ Գավաթի խաղարկության հաղթող: Կանանց +75 կգ քաշին մասնակցում էին 3 ծանրորդներ:

Ռուբեն Ալեքսանյանը (+105 կգ) պոկում վարժությունում գլխավերևում պահեց 189 կգ, իսկ հրումում՝ 241 կգ և երկամարտի 430 արդյունքով դարձավ Գավաթի խաղարկության հաղթող:

Նախօրեին 94 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Առաքել Միրզոյանը երկամարտի 320 կգ արդյունքով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:

Հայաստանը Ռուսաստանի նախագահի Գավաթի խաղարկությանը ներկայացել է 3 մարզիկով՝ Հռիփսիմե Խուրշուդյան (+75 կգ), Առաքել Միրզոյան (94 կգ) և Ռուբեն Ալեքսանյան (+105 կգ):


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2025
       
    26.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: