Պանամայի փաստաթղթեր. Ալիևները շարունակում են «զարմացնել»
Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետազոտման կենտրոնը (OCCRP) տեղեկություններ է հրապարակել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի սեփականության մասին:
Ալիևի դուստրերը` Արզուն և Լեյլան, ապրում են Լոնդոնի կենտրոնում 26 մլն դոլար արժեցող բնակարանում: Բնակարանը ձեռք է բերվել 2006 թվականի սեպտեմբերին բրիտանական Վիրգինյան կղզիներում գրանցված օֆշորային ընկերության միջոցով:
Ալիևի ընտանիքի օֆշորային ընկերությունների հետ կապերը բնավ նորություն չեն ո՛չ ադրբեջանական, ո՛չ էլ միջազգային հանրության համար: Պանամական իրավաբանական ընկերության տեղեկատվության արտահոսքն ընդամենը բացահայտեց Ալիևի կլանի օֆշորային կայսրության մասին նոր մանրամասներ և ոչ ավելին: Այսպես, հրապարակված փաստաթղթերում նշվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքը գաղտնի ընկերություններ ունի օֆշորային գոտում, որոնց միջոցով ղեկավարում է Լոնդոնում անշարժ գույքը և այլ ակտիվներ: Նշվում է, որ ընդհանուր առմամբ, հաջողվել է բացահայտել, որ Ալիևների ընտանիքն ամբողջ աշխարհում ավելի քան 140 մլն դոլարի անշարժ գույք ունի՝ Լոնդոնում, Դուբայում, Մոսկվայում, չեխական Կառլովի Վարի քաղաքում և այլն:
Ինչ վերաբերում է Ալիևի ընտանիքի օֆշորային գործունեության շահույթ ապահովող մասին, ապա պանամագեյթսի արդյունքում պարզվել է, որ 2005 թվականի Ալիևն Ադրբեջանում ոսկու 6 հանքերի շահագործման իրավունքը տվել է բրիտանական ընկերության և երեք օֆշորների, սակայն, իրականում, հանքերը դարձել են Ալիևի ընտանիքի սեփականությունը: 2003 թվականին Ալիևն ու իր կինը՝ Մեհրիբանը, բրիտանական Վիրջինյան կղզիներում ձեռք են բերում Rosamund International Ltd ընկերությունը: 2008 թվականին Ալիևի դուստրերը՝ 19-ամյա Արզուն և 23-ամյա Լեյլան ձեռք են բերել Arbor Investments, LaBelleza Holdings Limited և Harvard Management Limited ընկերությունները:
Այս կապակցությամբ Ադրբեջանի ժողովրդավարական ուժերի ազգային ճակատն արդեն դիմել է երկրի գլխավոր դատախազին՝ կոչ անելով հետաքննություն սկսել Պանամայի փաստաթղթերում Ադրբեջանին վերաբերող տյալների ուղղությամբ և հասարակությանը տեղեկացնել դրա արդյունքերի մասին: Սակայն սպասել, որ Ադրբեջանում նման հետաքննություն կսկսվի, իհարկե չարժե: Չնայած Բաքվում արդեն հայտարարել են, որ ադրբեջանական օրենքները նախագահի երեխաներին չեն արգելում առևտրային ընկերություններ ունենալ, սակայն հետաքննության արդյունքում կհաստատվի Ալիևների օֆշորային գործունեության առնվազն մեկ անօրինական կողմը՝ հարկերից խուսափելը, ինչը նույնիսկ Ադրբեջանի նման ավտորիտար երկրում համարվում է հանցանք:
այլ նյութեր այս թեմայով
- Բայրամովը և Աբդոլահիանը քննարկել են Բաքվի և Թեհրանի միջև խնդիրները Տեղեկության համաձայն՝ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլահիանը քննարկել են Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունների...
- Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է Երևանի ու Բաքվի միջև նոր էսկալացիայի վտանգի մասին Թուրք նախարարն իր հոդվածում նշել է նոր էսկալացիայի սպառնալիքի և խաղաղ համաձայնության հասնելու փորձերու հաջողության...
- Իրանը թույլ չի տա փոխել Կովկասի տարածաշրջանի սահմանները. ԻԻՀ բանակի ցամաքային զորքերի հրամանատարը դիմել է Բաքվին Երրորդ խնդիրը տարածաշրջանում պետական սահմանների փոփոխությունների անօրինականությունն է։
- Բայրամովը հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն այլընտրանք չկա Բայրամովը նշել է, որ հարաբերությունների կարգավորումը պետք է հիմնված լինի միմյանց տարածքային ամբողջականության...
- Ադրբեջանում Ռուսաստանի և Իրանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը Կողմերը նաև մտքեր են փոխանակել երկու երկրների միջև տնտեսական և տարանցման ոլորտներում, հատկապես Հյուսիս-հարավ...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ