Իրանցիներն այս տարի հաջ չեն կատարի Սաուդյան Արաբիա
Իրանի քաղաքացիներն այս տարի չեն կարողանա հաջ (խմբ. մուսուլմանական ուխտագնացություն) կատարել Սաուդյան Արաբիա, քանի որ Էր-Ռիադը հրաժարվել է Իսլամական Հանրապետության ուխտագնացների համար անհրաժեշտ պայմաններ ստեղծել: Այդ մասին հայտարարել է Իրանի մշակույթի և իսլամական կողմնորոշման նախարար Ալի Ջանաթին: «Մենք արեցինք այն ամենը, ինչ կարողացանք, բայց սաուդցիները սաբոտաժի են ենթարկել իրանցի ուխտավորների կողմից հաջ կատարելու համար պայմանների ստեղծումը»,-նախարարի խոսքը մեջբերում է IRNA գործակալությունը:
Մասնավորապես նշվում է, որ Էր-Ռիադում պնդել են, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններին բացակայության պայմաններում իրանցի ուխտագնացները սաուդական վիզա ստանան այլ երկրներում թագավորության դեսպանատներում, ինչպես նաև հրաժարվել են ուղիղ ավիաչվերթներ իրականացնել Թեհրանի հետ և ապահովել իրանցի ուխտագնացների անվտանգությունը:
Նշենք, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ իրանցի ուխտագնացները Սաուդյան Արաբիա հաջ կատարող ամենամեծ խմբերից են. ամեն տարի թագավորությունում իսլամական սրբավայրեր են այցելում ավելի քան 600 հազար իրանցիներ:
Հաջն իսլամի հինգ սյուներից մեկն է: Այն ուխտագնացություն է դեպի Մեքքայի և Մեդինայի իսլամական սրբավայրեր: Յուրաքանյուր մուսուլման իր կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ պետք է հաջ կատարի, իսկ նա, ով հանգամանքների բերումով չի կարողացել հաջի գնալ, կարող է իր փոխանորդին ուղարկել: Այն իրականացվում է լուսնային տարվա զու-լ-հիջրա ամսին և բաղկացած է մի շարք արարողակարգերից: Ուխտագնացների քարավանները Մեքքային են մոտենում զու-լ-հիջրայի 7-րդ օրը: Զուլ-հիջրայի 8-րդ օրը միլիոնավոր ուխտագնացներ, իհրամի մեջ մտնելով (ուխտավորների հոգևոր մաքրության վիճակ), 25 կմ երկարությամբ դժվարին ճանապարհ են հաղթահարում դեպի Արաֆաթ լեռը (ավանդույթի համաձայն՝ հենց այստեղ են հանդիպել Ադամն ու Եվան դրախտից արտաքսվելուց հետո), որտեղ անցկացվում է գլխավոր ծիսակատարությունը: Արարողության մյուս մասը կապվում է Իբրահիմի (Աբրահամ) զոհաբերության հետ, որից հետո Աստված Իբրահիմին վստահեց Աստծո տան` «Քաաբայի» կառուցումը: Քաաբան խորանարդաձև կառույց է, որը գտնվում է Մեքքայի կենտրոնում: Հաջի ժամանակ նրա շուրջն են պտտվում հավատացյալները: Հաջն ավարտվում է Զուլ-հիջրայի 12-րդ օրը՝ Կուրբան Բայրամով(զոհաբերության տոն):
Նշենք, որ ընդհանուր առմամբ ամեն տարի Սաուդյան Արաբիա հաջի գնում է տարեկան ավելի քան 2 մլն մուսուլման, ինչը սաուդական գանձարանի համար ապահովում է մոտ 2 մլրդ դոլարի եկամուտ:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ