ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մայիսի 28-ը ոչ միայն առաջին հանրապետության, այլև պետականության վերականգնման օր է

Մայիսի 28-ին Հայաստանը նշում է Հայաստանի Առաջին Հանրապետության օրը: Առաջին Հանրապետության հռչակումով վերականգնվեց ավելի քան հինգ դար առաջ կորցված պետականությունը: Հայաստանի առաջին հանարպետության հռչակումը հնարավոր դարձավ մայիսյան հերոսամարտերում(Սարդարապատ, Բաշ Ապարան, Ղարաքիլիսա) հայկական զորքերի հաղթանակի շնորհիվ:  

Արևմտահայերի ցեղասպանությունն իրագործելուց հետո թուրքական բանակներն արշավում էին Անդրկովկաս՝ ցանկանալով բնաջնջել նաև արևելահայությանը և մեկընդմիշտ վերացնել պանթուրքիզմի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող հայկական պատնեշը։ Իր պատմության ընթացքում հայ ժողովուրդը բազմիցս պայքարի է ելել օտարի լուծը թոթափելու և իր անկախությունը նվաճելու համար։ Բայց այս անգամ արդեն դրված էր մի ամբողջ ժողովրդի լինել-չլինելու հարցը։  Բրիտանացի պատմաբան Քրիստոֆեր ՈՒոլքերը այս կապակցությամբ նշել է, որ եթե հայերը տանուլ տային Սարդարապատի ճակատամարտը, շատ հնարավոր է, որ Հայաստան բառը պահպանվեր միայն իբրև պատմական աշխարհագրության տեղանուն։

Մայիսի 26-ին Սարդարապատում հաղթանակելով թուրքական բանակին՝ հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից:

 Պարտություն կրելով Սարդարապատի մոտ՝ թուրքերը թարմ ուժեր նետեցին բաշապարանյան ճակատ, նպատակ ունենալով Երևանին հարված հասցնել հյուսիսից։ Երևանի զորամիավորման հրամանատարությունը Բաշ Ապարանի շրջան նետեց վեցհազարանոց մի զորախումբ` գեներալ Դ. Կանայանի (Դրո) հրամանատարությամբ։ Մայիսի 26-27-ի մարտերում Դրոյի զորախումբը ջախջախիչ հարված հասցրեց հակառակորդին և թուրքական զորքերը հետ շպրտեց Բաշ Ապարանից արևմուտք։ Չորս օր շարունակվեցին մարտերը Ղարաքիլիսայի համար, որը, շոշափելի գերազանցության պատճառով, գրավվեց թուրքերի կողմից։ Նրանց օգնում էին նաև Ղարաքիլիսայում գտնվող երեք հազար ռազմագերի ասկյարները։ Սակայն Սարդարապատում, Բաշ Ապարանում և Ղարաքիլիսայում ցուցաբերված ուժգին դիմադրությունը թուրքերին հարկադրեց դադարեցնել իրենց առաջխաղացումը։ Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում հայ ժողովրդի տարած մայիսյան հաղթանակները ձախողեցին Անդրկովկասի հայերին բնաջնջելու թուրքերի պլանները։

Հայկական հանրապետությունը (Հայաստանի Հանրապետությունը) հռչակվեց «Հայկական ազգային խորհրդի» կողմից 1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում` Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո:  

Մայիսի 29-ին ՀՅԴ Արևմտյան և Արևելյան Բյուրոյի նիստը Հովհաննես Քաջազնունուն նշանակեց անկախ Հայաստանի առաջին վարչապետ, մայրաքաղաքը դարձավ Երևանը, վերջին վարչապետը Սիմոն Վրացյանն էր: Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունեցավ ընդամենը երկու տարի՝ մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2—ին Հայաստանի խորհրդայնացումը: Սակայն այս կարճ ժամանակահատվածում հաջողվեց պետականությունը դարեր առաջ կորցրած և Ցեղասպանություն վերապրած հայ ժողովրդի մեջ սերմանել պետականության զգացումը, ինչի շնորհիվ մենք այսօր ունենք անկախ պետություն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    7 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: