Գերմանիան ու նրա ներգրավվածությունն Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությանը
Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում կայսերական Գերմանիան եղել է Թուրքիայի դաշնակիցը: Կարելի է ասել, որ Թուրքիայի զինված ուժերի ստեղծումը եղել է Գերմանիայի ղեկավարության ներքո: Եվ եթե թուրքական բանակի մասնակցությունը Հայոց ցեղասպանությանն անվիճելի է, ապա, իհարկե, կարելի է պնդել, որ Գերմանիան, թեև անուղղակիորեն, միևնույն է ներգրավված է եղել այդ գործընթացում:
Ի դեպ, այդ փաստը չեն ժխտում շատ գերմանացիներ ևս: Վերջերս, գերմանական հեռուստաալիքներից մեկով ցուցադրված տեսանյութը վերնագրված էր «Գերմանացիներն ու Հայոց ցեղասպանությունը», իսկ գերմանական «Tageszeitung» շաբաթաթերթի Թուրքիայի թղթակիցը՝ Յուրգեն Գոթշլիհն, ուղղակիորեն խոսում է Հայոց ցեղասպանության իրականացման գործում Գերմանիայի դերակատարման մասին: Ուսումնասիրելով թուրքական և գերմանական արխիվները՝ Գոթշլիհը եկել է այն եզրակացության, որ Գերմանիան «ուժեղ քաղաքական աջակցություն է ցուցաբերել Հայոց ցեղասպանության իրականացման գործում, որպեսզի հասնի իր ռազմական նպատակներին»: Մասնավորապես, ըստ Գոթշլիհի, օսմանյան զինված ուժերի աշխատակազմի ղեկավար, գերմանացի գեներալ Ֆրիդրիխ ֆոն Բրոնզարտ Շելենդորֆը հանցագործության անմիջական մասնակիցն է եղել և ոչ թե պարզապես դիտորդ:
Այստեղ, կարծում եմ, ժամանակն է մի քանի խոսք ասել Գերմանիայի արխիվների մասին: Գերմանացիները հայտնի են իրենց բծախնդրությամբ բոլոր հարցերում, որոնց մասնակցություն են ունենում: Նրանք սիրում են ամենայն մանրամասնությամբ գրանցել ամեն ինչ: Մենք չգիտենք, թե որքանով են մեր պատմաբանները, ովքեր ուսումնասիրում են Ցեղասպանության հարցը, օգտվել գերմանական արխիվներից: Սակայն, ըստ երևույթին, նրանք կարող են գտնել այն ամենն, ինչ վաղուց արդեն «մաքրել» են թուրքական արխիվներում, ուր թուրքերը սիրով հրավիրում են մեզ:
Ի դեպ, գերմանական ճշտապահությունը «դաժան կատակ» խաղաց հենց իրենց հետ, երբ ընթանում էր հայտնի Նյուրնբերգյան դատավարությունը՝ պատերազմի նացիստական հանցագործների դեմ: Նրանց քրեական ակտերի վկայությունների պակաս իհարկե չկար: Դատարանը բազմաթիվ գրավոր հրահանգներ և այլ փաստաթղթեր էր ստացել, որոնցում ամենայն մանրամասնությամբ նկարագրվում էին մարդկանց ոչնչացման մեխանիզմներն ու նրանց իրերի «վերամշակման» ուղիները:
Գերմանացիները ոչ միայն սիրում են մանրամասն փաստաթղթեր պատրաստել ցանկացած առիթով, այլև ամենայն պատշաճությամբ պահպանում են դրանք: Այս առումով գերմանական արխիվները տեղեկատվության եզակի և անհատակ աղբյուր են, որից կարելի է քաղել ու քաղել, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ տեղեկատվություն:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ