ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գերմանիան ու նրա ներգրավվածությունն Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությանը

Wikipedia.org

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում կայսերական Գերմանիան եղել է Թուրքիայի դաշնակիցը: Կարելի է ասել, որ Թուրքիայի զինված ուժերի ստեղծումը եղել է  Գերմանիայի ղեկավարության ներքո: Եվ եթե թուրքական բանակի մասնակցությունը Հայոց ցեղասպանությանն անվիճելի է, ապա, իհարկե, կարելի է պնդել, որ Գերմանիան, թեև անուղղակիորեն, միևնույն է ներգրավված է եղել այդ գործընթացում:

Ի դեպ, այդ փաստը չեն ժխտում շատ գերմանացիներ ևս: Վերջերս, գերմանական հեռուստաալիքներից մեկով ցուցադրված տեսանյութը վերնագրված էր «Գերմանացիներն ու Հայոց ցեղասպանությունը», իսկ գերմանական «Tageszeitung» շաբաթաթերթի Թուրքիայի թղթակիցը՝ Յուրգեն Գոթշլիհն, ուղղակիորեն խոսում է Հայոց ցեղասպանության իրականացման գործում Գերմանիայի դերակատարման մասին: Ուսումնասիրելով թուրքական և գերմանական արխիվները՝ Գոթշլիհը եկել է այն եզրակացության, որ Գերմանիան «ուժեղ քաղաքական աջակցություն է ցուցաբերել Հայոց ցեղասպանության իրականացման գործում, որպեսզի հասնի իր ռազմական նպատակներին»: Մասնավորապես, ըստ Գոթշլիհի, օսմանյան զինված ուժերի աշխատակազմի ղեկավար, գերմանացի գեներալ Ֆրիդրիխ ֆոն Բրոնզարտ  Շելենդորֆը հանցագործության անմիջական մասնակիցն է եղել և ոչ թե պարզապես դիտորդ:

Այստեղ, կարծում եմ, ժամանակն է մի քանի խոսք ասել Գերմանիայի արխիվների մասին: Գերմանացիները հայտնի են իրենց բծախնդրությամբ բոլոր հարցերում, որոնց մասնակցություն են ունենում: Նրանք սիրում են ամենայն մանրամասնությամբ գրանցել ամեն ինչ: Մենք չգիտենք, թե որքանով են մեր պատմաբանները, ովքեր ուսումնասիրում են Ցեղասպանության հարցը, օգտվել գերմանական արխիվներից: Սակայն, ըստ երևույթին, նրանք կարող են գտնել այն ամենն, ինչ վաղուց արդեն «մաքրել» են թուրքական արխիվներում, ուր թուրքերը սիրով հրավիրում են մեզ:

Ի դեպ, գերմանական ճշտապահությունը «դաժան կատակ» խաղաց հենց իրենց հետ, երբ ընթանում էր հայտնի Նյուրնբերգյան դատավարությունը՝ ​​պատերազմի նացիստական հանցագործների դեմ: Նրանց քրեական ակտերի վկայությունների պակաս իհարկե չկար: Դատարանը բազմաթիվ գրավոր հրահանգներ և այլ փաստաթղթեր էր ստացել, որոնցում ամենայն մանրամասնությամբ նկարագրվում էին մարդկանց ոչնչացման մեխանիզմներն ու նրանց իրերի «վերամշակման» ուղիները:

Գերմանացիները ոչ միայն սիրում են մանրամասն փաստաթղթեր պատրաստել ցանկացած առիթով, այլև ամենայն պատշաճությամբ պահպանում են դրանք: Այս առումով գերմանական արխիվները տեղեկատվության եզակի և անհատակ աղբյուր են, որից կարելի է քաղել ու քաղել, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ տեղեկատվություն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    9 C°
     
    20°  11° 
    08.05.2024
    22°  11° 
    09.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: