ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բունդեսթագի պատգամավոր Ջեմ Օզդեմիրը մահվան սպառնալիքներ է ստանում թուրքերի կողմից

milliyet.com.tr

Թուրքական ծագմամբ գերմանացի պատգամավոր, Գերմանիայի «Կանաչներ» կուսակցության առաջնորդ  Ջեմ Օզդեմիրը, ով Հայոց ցեղասպանության մասին բանաձևի համահեղինակներից է, գտնվում է ոստիկանության պաշտպանության ներքո:

Թուրքական «Hürriyet» թերթի կայքը հայտնում է, որ Բունդեսթագում հայկական բանաձևի ընդունման գործում մեծ ներդրում ունենալու պատճառով Օզդեմիրը սկսել է մահվան սպառնալիքներ ստանալ, հաղորդում է ermenihaber-ը:

Նշվում է, որ այժմ ոստիկանությունը փորձում է պարզել սպառնալիք ուղարկողների ինքնությունը:

Ոստիկանության պաշտպանության տակ են գտնվում նաև Օզդեմիրի ընտանիքը և բնակարանը:

Օզդեմիրը, մեկնաբանելով իրեն ուղղված սպառնալիքները, ափսոսանք է հայտնել, որ և՛ Թուրքիայում, և՛ Գերմանիայում բնակվող թուրքերի շրջանում ծայրահեղ աջակողմյան գաղափարների հետևորդներ կան:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    21.06.2026
       
    22.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: