ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նաիրա Զոհրաբյանն առաջարկել է կարգալույծ անել Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին

PanPhoto

 Հունիսի 8-ին ԱԺ-ում 2015թ. պետական բյուջեի կատարողականի քննարկմանը ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ չի անդրադառնա քննարկվող թեմային ու կխոսի Պոլսո հայոց կաթողիկոսության ընդհանուր փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի նամակի մասին՝ ուղղված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին:

«Աննախադեպ խայտառակություն է հայոց պատմության մեջ Պոլսո արքեպիսկոպոսի անբարո նամակը: Սա պետական, ազգային դավաճանություն է բարձրաստիճան հոգևորականի կողմից, որը հայոց պատմության մեջ չի եղել: Թուրքիայի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ են դիմել մեզ այս հարցով: Մենք ակնկալում ենք, որ Հայոց կաթողիկոսը իրեն վերապահված լիազորություններով դնի Պոլսո հայոց պատրիարքին կարգալույծ անելու հարցը: Նման անբարո նամակ էրդողանին երբեք չի եղել: Սա բոլորիս ամոթն է ու պետք է հետևություններ անենք», - ասել է Զոհրաբյանը, գրում է Ա1+-ը:

Գագիկ Մինասյանը, սակայն, որոշեց խոսել. «Ես կատեգորիկ դեմ եմ, երբ շեղվում են քննարկվող թեմայից, սակայն ես չեմ կարծում, որ ԱԺ-ն պետք է մխրճվի հոգևոր թեմաների մեջ: Մենք պետք է լավ հասկանանք այն բարդ

իրավիճակը, որտեղ գործում է մեր համայնքը Թուրքիայում», - ասել է հարակից զեկուցող Գագիկ Մինասյանը:



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 39%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    16 C°
     
    20°   
    18.05.2024
    21°   
    19.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: