ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

McDonald's Հայաստանում կբացվի՞, թե՞ ոչ

zastavki.com

McDonald's–ը չի ծրագրում իր ռեստորանները բացել Հայաստանում, «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցմանն ի պատասխան հայտնել է Եվրոպայում McDonald's–ի ցանցի ռեստորանների մամուլի քարտուղար Ջոնաթան Քոուլզը։

Վերջին մի քանի ամիսներին հայկական ԶԼՄ–ներում պարբերաբար տեղեկություն է ստացվում McDonald's արագ սննդի ամենաճանաչված ցանցի ռեստորանների մոտալուտ բացման մասին։ Հայկական լրատվամիջոցները մեջբերում են վրացի գործարար Թեմուր Ճղոնիայի խոսքն, ով ասել է, թե McDonald's կորպորացիայի գլխավոր գրասենյակից Հայաստանում ռեստորանների ցանց բացելու թույլտվություն է ստացել, և իրեն մնում է միայն համաձայնեցնել հարցը հայկական կառավարության հետ։ 

Սակայն, ինչպես նախկինում, Հայաստանում McDonald's–ի բացման մասին լուրերը հերքվել են։ «Ինչ–որ երկրում McDonald's բացելու կամ չբացելու հարցը քննարկելիս մենք ուսումնասիրում և վերլուծում ենք տնտեսական և գործարար տարբեր գործոններ։ Ներկայում մենք չենք ծրագրում McDonald's բացել Հայաստանում»,– նշեց Քոուլզը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2025
       
    26.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: