ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԽ-ի՝ Թուրքիայի մասին զեկույցը հետ է ուղարկվել Հայոց ցեղասպանության ճանաչման կոչի պատճառով

wikipedia.org

Եվրախորհրդարանում Թուրքիայի մշտական ներկայացուցչությունը հետ է ուղարկել ապրիլին ԵԽ-ում 375 կողմ ձայնով ընդունված «Թուրքիայի առաջընթացի գնահատման տարեկան զեկույցը», հաղորդում է ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Milliyet» թերթի կայքին:

Ինչպես տեղեկացնում է թերթի կայքը՝ զեկույցը ԵԽ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցչություն է ուղարկվել հունիսի 17-ին: Նույն օրը՝ առանց զեկույցի հետ կապված որևէ գործընթաց իրականացնելու, ներկայացուցչությունն անմիջապես  հետ է ուղարկել այն:

Ըստ տարբեր դիվանագիտական աղբյուրների՝  զեկույցը վերադարձնելու պատճառն այն է, որ դրանում Հայոց ցեղասպանության ճանաչման կոչ է պարունակվում:

Ավելի վաղ Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պատասխանատու նախկին նախարար Վոլքան Բոզքըրը սպառնացել էր, որ եթե այս տարի ևս Թուրքիայի մասին տարեկան զեկույցում անդրադարձ լինի Հայոց ցեղասպանությանը, ապա Թուրքիան այն կընդունի առ ոչինչ և հետ կուղարկի:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    18 C°
     
    23°  12° 
    05.05.2024
    21°  12° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: