ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հնդկաստանում զբոսաշրջիկներին խորհուրդ են տալիս կիսաշրջազգեստ չհագնել

tonkosti.ru

Հնդկաստանի մշակույթի և զբոսաշրջության հարցերով պետնախարար Մահեշ Շարման հայտարարել է, որ օտարերկրացի զբոսաշրջիկներին խորհուրդ չի տրվում հագնել կիսաշրջազգեստներ փոքր քաղաքներ այցելելիս, փոխանցում է РИА Новости-ն։

Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ փոքր քաղաքներում գիշերը միայնակ չզբոսնելու և կիսաշրջազգեստ չկրելու խորհուրդները կընդգրկվեն հյուրերի համար նախատեսված ուղեցույցում՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ խոսքն զբոսաշրջիկներին դրես-կոդ պարտադրելու մասին չէ:

Միևնույն ժամանակ հնդիկ պաշտոնյան զբոսաշրջիկներին խորհուրդ է տվել չարագործներից զգուշանալու համար լուսանկարել տաքսու պետհամարանիշները և դրանք ուղարկել ընկերներին, որպեսզի ոստիկանությունն անհրաժեշտության դեպքում կարողանա օպերատիվ կերպով գտնել հանցագործին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    22°  14° 
    03.05.2024
    21°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: