«Իսկանդերը» ՀՀ-ում՝ զենք խաղաղարար առաքելությամբ
Ուրբաթ օրը սոցիալական ցանցերում հայտնվեցին Երևանում ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ռազմական շքերթի փորձից լուսանկարներ, որոնց թվում նաև օպերատիվ-մարտավարական հրթիռային «Իսկանդեր» համակարգերի նկարները: Նշենք, որ Հայաստանի՝ «Իսկանդեր» ունենալու մասին խոսվում է վաղուց, սակայն մինչ այժմ այսպես ասված փաստացի ապացույցներ չէին ներկայացվել: Մասնավորապես նշվում էր, որ Հայաստանը «Իսկանդեր» ձեռք է բերել նախորդ տարի: Միևնույն ժամանակ պետք է նշել, որ ըստ մամուլում շրջանառվող տեղեկության, այս համակարգերը որևէ կապ չունեն Մոսկվայի կողմից ռուսական արտադրության ռազմական միջոցներ ձեռք բերելու համար Հայաստանին տրամադրված 200 մլն դոլար արտոնյալ վարկի հետ: Դրա մասին է վկայում նաև այն, որ վարկի վերաբերյալ համաձայնագրին կից փաստաթղթերում գնման ենթակա զինատեսականների ցուցակում «Իսկանդերը» չէր նշվում:
Լուսանկարների հայտնվելուց հետո ռուսական կողմը հստակեցրել է, որ այդ զինատեսակի առաքման մասին պայմանագիրը կնքվել է այդ վարկից դուրս: Ինչպես գրում է Ведомости-ն, «Ռոսօբորոնէքսպորտը» որևէ առնչություն դրա հետ չունի, քանի որ այդ զինատեսակը ձեռք է բերվել ՀԱՊԿ շրջանակում զենքի առաքումների մասին համաձայնագրի հիման վրա` շրջանցելով պետական միջնորդին:
Առաջին անգամ Հայաստանին «Իսկանդեր» մատակարարելու մասին խոսվել է 2013 թվականին, սակայն այն ժամանակ խոսքը Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազային մատակարարումների մասին էր: Ըստ REGNUM-ի՝ ՀՀ զինված ուժերին «Իսկանդերի» մատակարարման մասին պայմանագիրն ամենայն հավանականությամբ ստորագրվել է 2014 թվականին, սակայն արդեն ոչ թե ռուսական ռազմաբազային, այլ ՀՀ զինված ուժերին, գրում է REGNUM-ը՝ հավելելով, որ մատակարարումները սկսվել են 2015 թվականին: Այդպիսով, Հայաստանը դարձել է միակ երկիրն, որին Ռուսաստանը մատակարարել է այս զինատեսակից:
Ենթադրվում է, որ Հայաստանին մատակարարվել է 300 կմ հեռահարությամբ հրթիռային համակարգը, քանզի դրանից ավելի հեռու թռչող հրթիռների վաճառքը արգելվում է միջազգային պայմանագրերով: Ըստ պահեստի գնդապետ Վիկտոր Մուրախովսկու, «Իսկանդերի» առաքման հնարավոր նվազագույն քանակը 1 դիվիզիոնն է 4 գործարկող սարքով` երկուական հրթիռ յուրաքանչյուրում: Ըստ նրա, կարելի է ենթադրել, որ հենց այդ քանակն էլ առաքվել է Հայաստան:
Նման զենքի առկայությունը Հայաստանի մոտ զսպիչ ազդեցություն կունենա Ադրբեջանի համար լայնամասշտաբ պատերազմ սկսելու համար, քանի որ այն կարող է ոչնչացնել, ոչ միայն հրամանատարային կարևոր շտաբերը, այլ նաև երկրի կարևոր ենթակառուցվածքային՝ մասնավորապես նավթագազային օբյեկտները: Փաստորեն, «Իսկանդերը» ինչ-որ առումով տարածաշրջանի համար խաղաղարար նշանակություն ունի:
Ավելացնենք, որ ադրբեջանական մամուլը փորձում է Հայաստանի զինանոցում նման զենքի առկայության ապացույցներին սառնասրտորեն վերաբերել, սակայն ԶԼՄ-ների հրապարակումներից պարզ է դառնում, որ «Իսկանդերն» այնումենայնիվ մտահոգության առիթ է դարձել Բաքվում: Ադրբեջանական մամուլը մասնավորապես այս կապակցությամբ սկսել է գրել է, որ Բաքուն Նախիջևանում ունի հրթիռներ, որոնք ունակ են հարվածելու Երևանին և Մեծմորի ատոմակայանին, ինչպես նաև հանգստացնում են բնակչությանը՝ նշելով, որ «Իսկանդերներն» իրականում ուղղված են ոչ թե Ադրբեջանի, այլ Սիրիայի գրոհայինների դեմ:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ