ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից» արծաթե հուշադրամը ճանաչվել է «Տարվա հուշադրամ»

Մոսկվայում անցկացված «Դրամների համաստեղություն-2016» միջազգային տասներորդ հոբելյանական մրցույթում ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2015թ. թողարկած «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից» արծաթե հուշադրամը «Տարվա հուշադրամը» անվանակարգում զբաղեցրել է առաջին տեղը:

Հուշադրամի տեխնիկական չափանիշները. անվանական արժեքը՝ 100 դրամ, մետաղը և հարգը՝ արծաթ 9250, տրամագիծը՝ 50,0 մմ, քաշը՝ 67,2 գ, որակը՝ սովորական (հնաձև), դրամաշուրթը՝ հարթ, տպաքանակը՝ 1000 հատ:

Հուշադրամի էսքիզների հեղինակներն են Սուրեն Սիմոնյանը և Արամ Ուռուտյանը: Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Դիմերես` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներ (աջից ձախ). սգվոր մոր հուշարձան (Իժևսկ, ՌԴ, 2010 թ., հեղինակ՝ Թ. Աբրամիձե), երգահան Կոմիտասին նվիրված հուշարձան (Փարիզ, Ֆրանսիա, 2003 թ., հեղինակ՝ Դ. Երևանցի), խաչքար-հուշարձան (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Հայաստան, 1965 թ., հեղինակ՝ Ռ. Իսրայելյան), հուշասյուն-խաչքար (Գլենդել, ԱՄՆ, 2000 թ., հեղինակ՝ Ք. Քարիբյան): Ներքևում՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (Երևան, Հայաստան, 1967 թ., հեղինակներ՝ Ա. Թարխանյան, Ս. Քալաշյան):

Դարձերես` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներ (աջից ձախ). հուշարձան՝ հայ հայդուկներին (Ուջան, Հայաստան, 1989 թ., հեղինակ՝ Յու. Մինասյան), հուշակոթողի մի հատված արծվի տեսքով (Հալեպ, Սիրիա, 1990 թ., հեղինակներ՝ Վ. Բերթիզյան, Գ. Երամյան), հուշատախտակի մի հատված` կնոջ քանդակ (Սան Պաուլու, Բրազիլիա, 1966 թ., հեղինակ՝ Խոսե Հերեզ Ռեկալդե), խաչքար (Անտվերպեն, Բելգիա, 2003 թ., հեղինակ՝ Հ. Սոֆոյան): Ներքևում՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    21.06.2026
       
    22.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: