ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոտ 57 կգ թունավոր նյութի ապօրինի վաճառք է կանխվել

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից կանխվել է մոտ 57 կիլոգրամ թունավոր նյութ հանդիսացող մետաղական սնդիկի ապօրինի վաճառք:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի խումբ անձինք, գալով հանցավոր համաձայնության, իրացնելու նպատակով կազմակերպել են մետաղական սնդիկի ապօրինի շրջանառություն և պլանավորել են այն վաճառել Երևան քաղաքում գտնվող նախկին քիմիական գործարանի տարածքում:

Ըստ ձեռք բերված տվյալների՝ նախատեսված է եղել թունավոր նյութի իրացման դիմաց ստանալ 160.000 դոլար, տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ-ն:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թունավոր նյութեր ապօրինի ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, ինչպես նաև իրացնելու կապակցությամբ (ՀՀ քր. օր-ի 275 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ), ձերբակալվել է 6 անձ: Բոլոր ձերբակալվածները տվել են խոստովանական ցուցմունքներ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 54%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    20°  11° 
    08.05.2024
    22°  10° 
    09.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: