ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայ գրատպությանը նվիրված ցուցահանդես՝ Չեխիայի ազգային գրադարանում

Հոկտեմբերի 12-ին Չեխիայի ազգային գրադարանում բացվել է «Հայ գրքարուեստը դարերու ընդմէջէն» խորագրով ցուցահանդեսը` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25 և Ամստերդամում տպագրված Ոսկան Երևանցու առաջին հայալեզու Աստվածաշնչի 350-ամյակներին:

Ցուցահանդեսը բացվել է Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության մշակույթի նախարարությունների միջև մշակութային համագործակցության ծրագրի շրջանակում:

Ցուցահանդեսում ներկայացված է մոտ 75 ցուցանմուշ` հայ հնատիպ գրքերի եզակի նմուշներ, ժամանակակից չեխական գրականության նմուշների հայերեն տպագրություններ, հայ գրողների գործերը չեխերեն թարգմանությամբ: Կկայանա համատեղ հրատարակված ցուցահանդեսի ծավալուն պատկերագրքի շնորհանդեսը:

Ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 25-ը և կեզրափակվի Կարլի համալսարանի լարային նվագախմբի համերգով (դիրիժոր` Հայկ Ութիջյան): Ծրագրում կհնչեն Կոմիտաս Վարդապետի ստեղծագործությունները` Զարե Սահակյանցի մշակմամբ: Ցուցահանդեսին զուգահեռ կանցկացվեն դասախոսություններ տարբեր թեմաներով:



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    30.04.2024
    29°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: