ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան կմասնակցի Մոսուլի ազատագրմանը

Ahmad AL-Rubaye / AFP

Անկարան համաձայնության է եկել միջազգային կոալիցիայի հետ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Մոսուլի ազատագրման գործողությանը մասնակցելու հարցի շուրջ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, փոխանցում է lenta.ru-ն:

Նա նշել է, որ թուրք օդաչուները պատրաստ են միանալ գործողությանը, «երբ գա դրա ժամանակը»՝ չնայած ավելի վաղ հայտարարել էր, որ թուրք զինվորականներն արդեն մասնակցում են Մոսուլի ազատագրման գործողությանը:

Միևնույն ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ թուրք զինվորականներն անմիջականորեն չեն մասնակցի ռազմական գործողություններին. նման պայման է առաջադրել Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին:

Նշենք, որ Թուրքիան տարածաշրջանում իր ազդեցության ամրապնդման նպատակով ամեն կերպ փորձում էր մասնակցություն ունենալ Մոսուլի ազատագրման գործողությանը, սակայն Բաղդադում կտրականապես դեմ էին արտահայտվում դրան՝ Թուրքիային մեղադրելով Իրաքի ինքնիշխանության խախտման մեջ (Թուրքիան առանց Բաղդադի հետ համաձայնեցման զորամիավորում էր տեղակայել Իրաքի տարածքում):

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: