ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ալիևը՝ որպես միջազգային «հաշտարար» և «դատավոր»

Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռուս մեկնաբան Դմիտրի Կիսիլյովին տված հարցազրույցում փորձել է իրեն ներկայացնել որպես «դարի հաշտարար»: Ալիևը ոչ ավել ոչ պակաս իրեն է վերագրել Թուրքիայի և Ռուսաստանի հաշտեցման դափնիները:

Այն, որ Ադրբեջանը, Ղազախստանի և այլ երկրների պես, հանդես էր եկել Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության կոչերով, բավական հայտնի է: Սակայն պնդելը, որ հենց այդ կոչերը կամ Ալիևի դիվանագիտական ջանքերն են դարձել Մոսկվայի և Անկարայի հաշտեցման հիմք, կա՛մ գիտակցված կեղծիք է, կա՛մ անմեղսունակ մեծամտություն:

Եթե, իրոք, Ալիևը հավատում է, որ հենց ինքն է հաշտեցրել Էրդողանին և Պուտինին, ապա սա ևս մեկ ապացույց է, որ նա արդեն վաղուց կորցրել է իրականության զգացողությունը: Իսկ եթե Ալիևը գիտակցաբար է աղավաղում փաստերը, ապա նրան պետք է շնորհավորել կեղծիքի տարածման նոր բարձունքներ նվաճելու հետ կապված:

Ալիևը, սակայն, միայն հաշտարարի դերով չի բավարարվել և փորձել է հանդես գալ նաև միջազգային «դատավորի» դերում: Նրա կարծիքով սերտ հարաբերություններ ունեցող Ռուսաստանն ու Թուրքիան չէին կարող գիտակցված ոչ բարեկամական քայլերի դիմել: Ըստ Ադրբեջանի նախագահի՝ ռուս-թուրքական ճգնաժամի մեջ մեղավոր են որոշ ուժեր, որոնց, սակայն, «դատավոր» Ալիևը հստակ չի մատնանշում: Ալիևը երևի թե հույս ունի, որ բոլորը հասցրել են մոռանալ, թե ինչպես էին թուրք բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ Էրդողանը, հոխորտում, որ ռուսական կործանիչի խոցումը եղել է ճիշտ, և նմանատիպ իրավիճակում կրկին կխոցեն: Անգամ այն, որ Մոսկվան տնտեսական շահը գերադասեց սեփական օդաչուների սպանության պատասխանատվությունից, բնավ չի նշանակում, որ Թուրքիան դադարեց հանցագործ լինել: Բնականաբար, որևէ մեկը թուրքական կողմի պահվածքը չի մոռացել, և Ալիևի կողմից «մութ սենյակում սև կատու փնտրելու փորձերը», ըստ էության, ծիծաղելի են:

Ամփոփելով նշենք, որ եթե Ալիևը բռնապետ դառնալու ճանապարհին բավական լուրջ ձեռքբերումներ ունի, ապա միջազգային հաշտարարի և դատավորի դերում նա դեռևս չի կարողանում համոզիչ ներկայանալ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 59%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    15 C°
     
    20°   
    17.05.2024
    21°   
    18.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: