ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայտնի ռուս արձակագիր Նարինե Աբգարյանն Արցախում է

Նոյեմբերի 8-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է արձակագիր Նարինե Աբգարյանին և նրան ուղեկցող անձանց:

Նարինե Աբգարյանի՝ «Երկնքից երեք խնձոր ընկավ» ստեղծագործությունը  նոյեմբերի 2-ին Մոսկվայում կայացած «Յասնայա պոլյանա»  գրական մրցանակաբաշխության «21-րդ դար» գլխավոր անվանակարգում ժյուրիի  կողմից ընտրվել է հաղթող:

Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի նախագահը շնորհավորել է հեղինակին հաղթանակի կապակցությամբ և կարևորել հայանպաստ այն աշխատանքը, որ նա կատարում է արտերկրում:

«Շատ կարևոր է, որ նաև գեղարվեստական գրքերի միջոցով դրսում տեղեկանան հայկական իրականության դրվագներին: Ցանկանում եմ առանձնացնել մատուցման Ձեր յուրահատուկ ոճը, ինչը ժամանակակից մարդուն, ով երկար տեքստեր ընթերցելու ժամանակ չունի, ստիպում է ընթերցել գիրքը սկզբից մինչև վերջ»,- նշել է Աշոտ Ղուլյանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Նարինե Աբգարյանը նշել է, որ այսօր էլ Արցախում է՝ նոր նյութերի հավաքագրման համար և որ արդեն իսկ աշխատում է ապրիլյան պատերազմի մասին պատմվածքի ստեղծման ուղղությամբ:

«Ստեղծագործություններիս շարունակականությունն ապահովվելու նպատակով այցելում եմ Արցախ՝ այստեղից զորություն և ուժ ստանալու համար», - բացահայտել է արձակագիրը:

Քննարկվել են Նարինե Աբգարյանի գրքերի՝ հայրենիքում և աշխարհի հայաշատ վայրերում տարածման և հանրայնացման  հարցերը:

Հանդիպմանը մասնակցել է նաև ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    18 C°
     
    20°  10° 
    08.05.2024
    22°  11° 
    09.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: