ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դիմա Բիլանը Հայոց ցեղասպանության թեմայով տեսահոլովակ է նկարահանելու

bilandima.ru

Ռուս հայտնի երգիչ Դիմա Բիլանը պատրաստվում է Հայոց ցեղասպանության թեմայով երգ ու տեսահոլովակ ներկայացնել, հայտնում է Спутник Новости-ն:

Նկարահանումները մասամբ իրականացվում են Հայաստանում՝ Արարատյան դաշտավայրում:

Նշվում է, որ երգն արդեն գրված է, մինչդեռ տեսահոլովակի նկարահանման աշխատանքները դեռևս շարունակվում են:

«Ինձ այս թեման ծանոթ է ոչ միայն պատմությունից: Մայրիկիս տատը՝ Շուշան Տիգրանի Քրունին, 13 տարեկան աղջիկ էր, երբ փրկվեց մահից: Նրան փրկել են հնադավան ռուսները, որոնք ևս Թուրքիայից Ռուսաստան էին փախչում: Ցավոք, մայրիկիս տատը մահացել է նախքան իմ ծնվելը, բայց մորս պատմելով՝ տատիկը ողջ կյանքում փնտրել է իր բարեկամներին՝ չիմանալով, թե արդյոք ո՞ղջ են նրանք, թե՞ մեռած»,- պատմել է Բիլանը МУЗ ТВ-ին տված հարցազրույցում:

Աղբյուրը մանրամասնում է, որ տեսահոլովակի պրեմիերան կկայանա ապրիլին ու նվիրված կլինի Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 72%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    21°  12° 
    05.05.2024
    21°  12° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: