ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գյումրիում ռուսական «Небо-М» կայանի տեղակայման նպատակը Ինջիրլիքի ռազմաբազայի վերահսկումն է. Hürriyet

vitalykuzmin.net

Թուրքական «Hürriyet» պարբերականը անդրադարձել է Ռուսաստանի կողմից Հայաստանում նորագույն «Небо-М» ռադիոտեղորոշիչ կայանի տեղակայմանը և դրա նշանակությանը:

Պարբերականի բնորոշմամբ՝ Հայաստանի անվտանգության տեսանկյունից այս կայանների տեղադրումը Գյումրիում որևէ էական նշանակություն չունի, փոխանցում է Ermenihaber

«Բայց դա Վրաստանի ու Ադրբեջանի օդային տարածքը ամբողջությամբ, իսկ Թուրքիայի, Իրաքի և Իրանի օդային տարածքների մի հսկայական հատված մասամբ դիտարկելու հնարավորություն է տալիս: Հայկական ռազմական աղբյուրները Ռուսաստանի այս քայլը բնորոշում են որպես հակակշիռ Ադրբեջանի՝ Իսրայելից գնած «Green Pine» ռադիոտեղորոշիչ կայանների: Սակայն իրական նպատակը Թուրքիայում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից օգտագործվող Ինջիրլիքի ռազմաբազայի վերահսկումն է»,- գրում է թերթը:

Նշենք, որ «Небо-М»-ը ռուսաստանյան ռադիոտեղորոշիչ կայանների շարքում նորագույններից է: Կայանի գործողության առավելագույն հեռավորությունը 1800 կիլոմետր է, միաժամանակ այն կարող է վերահսկել մինչև 20 բալիստիկ հրթիռների թռիչքները:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: