ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լապշինին Ադրբեջանին չհանձնելու հիմնավորումներ չունենք. Լուկաշենկո

Belaruspartisan.org

Բելառուսը հիմնավորում չունի, որպեսզի Ադրբեջանին չհանձնի Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինին: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Նրան Ադրբեջանին չհանձնելու ի՞նչ հիմնավորումներ ունենք: Ոչ մի»,- ասել է Լուկաշենկոն Մինսկում կայացած մեծ մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով՝ Լապշինի ձերբակալությունն իրականացվել է Ինտերպոլի որոշման համաձայն: «Բոլոր օրենքների և կարգերի համաձայն՝ նրան պետք է Ադրբեջանին հանձնել: Իհարկե, մենք կարող ենք նրան ընդհանրապես ազատել, բայց դա ճիշտ չի լինի: Ճիշտ նույն կերպ կվարվեն մեզ հետ, եթե ինչ-որ մեկին ձերբակալելու լինենք: Հետևաբար՝ բոլոր համաձայնագրերով նրան պետք է Ադրբեջանին հանձնել»,- նշել է Լուկաշենկոն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    18 C°
     
    22°   
    20.05.2024
    23°  12° 
    21.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: