ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանը գործի է դրել Լապշինի արտահանձնումից «շոու» սարքելու իր ողջ գործիքակազմը

Մինսկում Ադրբեջանի պահանջով ձերբակալված հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումն Ադրբեջան տեղի ունեցավ թե՛ միջազգային ընթացակարգերի, թե՛ իրավունքի լուրջ խախտումներով: Չիրազեկելով ո՛չ Ռուսաստանին և Իսրայելին, որոնց քաղաքացի է հանդիսանում Լապշինը, և ո՛չ էլ անգամ փաստաբաններին, բելառուսական իշխանությունները նրան ուղարկեցին Բաքու: Նման շտապողականությունը թերևս կարելի է բացատրել վերջին շրջանում Մինսկի նկատմամբ մեծացող միջազգային ճնշամբ: Թե՛ Իսրայելը, թե՛ Ռուսաստանը, թե՛ Հայաստանը հնարավոր խողովակներով աշխատանքներ էին իրականացնում (անգամ կոորդինացված) անօրինական այդ քայլը կանխելու համար: Մինչդեռ ամեն կերպ ադրբեջանական պատվերն ավարտին հասցնել ցանկացող Մինսկի պահվածքից թերևս կարելի է ենթադրել, որ այս ամենն ինչ-որ գործարքի մաս է կազմում, և վաղ թե ուշ մեզ հայտնի կառնա, թե Լապշինի դիմաց ինչ է ստացել կամ ստանալու Մինսկը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա Լապշինի անձը Բաքվի համար էական կարևություն չի ներկայացնում: Այստեղ խնդիրը հենց Արցախ այցելած անձի արտահանձնում կազմակերպելն էր՝ նման «նախադեպ» ստեղծելու համար: Իհարկե, ամեն երկիր չէ, որ կգնա միջազգային իրավունքի նորմերի նման կոպտագույն խախտումների, սակայն Ալիևին հաջողվեց գտնել անհրաժեշտ «դաշնակցի»՝ իր ծրագիրը կյանքի կոչելու համար: Հատկանշական է, որ մինչև Բելառուսը 13 երկիր ընդհանրապես արհամարհել էր Լապշինին արտահանձնելու Բաքվի պահանջը:

Այժմ Ադրբեջանը գործի է դրել Լապշինի արտահանձնումից «շոու» սարքելու իր ողջ գործիքակազմը: Ադրբեջանական քարոզչամեքենան խնդիր ունի Լապշինի գործը դարձնել «նախադեպ» և ահաբեկել բոլոր նրանց, ովքեր այցելել են Արցախ կամ նման մտադրություն ունեն: Ավելին, չենք կարող բացառել, որ այդ արշավում ներգրավեն նաև Լապշինին՝ ստիպելով հանդես գալ տարաբնույթ հայտարարություններով (Բաքվի այդ ձեռագրին հաճախ ենք ականատես եղել):

Ստեղծված իրավիճակում հայկական կողմերի հիմնական ջանքերը պետք է ուղղվեն նրան, որ Լապշինի գործով Բաքվի ահակեբումներն արդյունք չտան: Ավելին՝ պետք  է ստեղծենք հակառակ նախադեպ և Լապշինի հետ կապված միջադեպն օգտագործենք դեպի Արցախ միջազգային այցելություններն առավել ակտիվացնելու համար՝ ներգրավելով նաև հեղինակավոր տարբեր գործիչների: Այդ պարագայում մենք կարող ենք խոսել ոչ միայն այն մասին, որ «Լապշինի գործը» չհասավ նպատակին, այլ հակառակը՝ հարված հասցրեց Ադրբեջանին: Միևնույն ժամանակ պետք է շարունակենք ակտիվ աշխատանքը միջազգային իրավապաշտպան կառույցների հետ՝ «Լապշինի գործն» ուշադրության կենտրոնում պահելու համար:

Ինչ վերաբերում է Լապշինի ճակատագրին, թերևս կարող ենք ենթադրել, որ որոշ ժամանակ անց, երբ Լապշինի գործի շուրջ ստեղծված «շոուն» կորցնի իր ակտուալութունը, Բաքուն կարտահանձնի Լապշինին Իսրայել կամ Ռուսաստան: Չպետք է մոռանալ, որ  Լապշինի արտահանձնումը և կալանավորումը ոչ միայն լարվածության պատճառ է այդ պետությունների հետ Ադրբեջանի հարաբերություններում, այլ նաև ուղղակի հարված է թե՛ Ռուսաստանի, թե՛ Իսրայելի միջազգային հեղինակությանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: