ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան պատրաստ է Ռուսաստանին ներել իր զինվորների սպանությունը

AFP Photo

Ռուս-թուրքական հաշտեցման գործընթացն իր լիակատար ընթացքի մեջ է, և ոչինչ չի կարող խանգարել դրա բարեհաջող շարունակությանը: Ռուսաստանի և Թուրքիայի ներկա հարաբերությունները ստիպում են հանգել հենց նման եզրակացության:

Նախօրեին հայտնի էր դարձել, որ ռուսական օդուժի հարվածի հետևանքով Սիրիայի Ալ-Բաբ քաղաքի շրջանում 3 թուրք զինծառայող է զոհվել, ևս 11-ը՝ վիրավորվել: Բայց այս միջադեպը չկարողացավ ստվեր գցել երկու երկրների «մտերիմ» հարաբերությունների վրա: Կողմերը գտան այն հեշտությամբ հաղթահարելու եղանակը:

Ռուսական կողմը հայտարարեց, որ ռուսական կողմը պատահաբար է հարվածել թուրք զինծառայողներին, իրականում նպատակ է ունեցել հարվածել Ալ-Բաբում տեղեկայված ԻՊ-ի դիրքերին: Ռուսական կողմի պնդումների համաձայն, միջադեպը տեղի է ունեցել գործողությունների ոչ պատշաճ համակարգման արդյունքում: Ավելի ուշ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել միջադեպի կապակցությամբ:

Բայց կողմերն այսքանով չեն բավարարվել: Վստահեցնելու համար, որ միջադեպը որևէ ազդեցություն չի կարող ունենալ ռուս-թուրքական երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքի վրա (Ռուսաստանն ու Թուրքիան պատրաստվում են 2017 թվականի մարտին Ռուսաստանում նախանշված երկու երկրների միջև ամենաբարձր մակարդակով Համագործակցության խորհրդի նիստին)՝ Էրդողանն ու Պուտինը պայմանավորվել են «ընդլայնել Սիրիայում ռազմական գծով համագործակցությունը», նշում է Կրեմլի մամլո ծառայությունը

Բացի այդ, այս միջադեպը չի անդրադառնա նաև Աստանայում Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջնորդությամբ ծավալվող գործընթացի վրա: Կողմերը պայմանավորվել են շարունակել ջանքերը Աստանայում բանակցությունների երկրորդ փուլը կազմակերպելու ուղղությամբ, որը, հավանաբար, կկայանա փետրվարի 15-16-ին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: