ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նախընտրական քարոզարշավի շեմին քննարկվել են կիրառվող PR տեխնոլոգիները

Մարտի 3-ին «Երիտասարդական հարթակ» ծրագրի մասնակիցները  քննարկել են քաղաքական PR տեխնոլոգիաների առանձնահատկությունները ՀՀ-ում և դրանց կիրառումը կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավում։  

Դասախոսությամբ հանդես է եկել քաղաքագետ, «Varkanish.am» տնտեսական և քաղաքական կանխատեսումների էլեկտրոնային պարբերականի հիմնադիր Գերասիմ Բարսեղյանը։

Մասնակիցների հետ վերլուծության է ենթարկվել խորհրդարանական ընտրություններին մասնակցող 9 քաղաքական ուժերից յուրաքանչյուրի կարգախոսը, անդրադարձ է կատարվել այն հիմնական շեշտադրումներին, որ առկա են լինելու նախընտրական քարոզարշավում։

Նշենք, որ «Երիտասարդության հարթակ» ծրագիրն իրականացվում է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ ռեսուրսներով:

 

«Երիտասարդության հարթակ» ծրագիրը թրեյնինգ-քննարկումների շարք է երիտասարդ մասնագետների (քաղաքագետների, միջազգայնագետների, տնտեսագետների, լրագրողների) համար: Սա յուրահատուկ հարթակ է, որտեղ երիտասարդները ոլորտային մասնագետների հետ միասին քննարկում են ՀՀ արտաքին քաղաքականությանն առնչվող արդի և կարևոր խնդիրները, գիտելիքներ ստանում հարևան երկրների, ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություն հանդիսացող հարցերի, միջազգային գործընթացների մասին: Այս ամենը զուգակցվում է անհատական և թիմային աշխատանքով, սեփական կարծիքի արտահայտմամբ ու  հին խնդիրներին նոր լուծումներ առաջարկելով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: