ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դամբարաններն ու Ոսկե մարդը` Ղազախստանի մշակութային ժառանգության մաս են

Ենլիկ Նուրմանովա   
Աստանայի Նախագահական կենտրոնի էքսկուրսավար
  

-Ասելով Ղազախստան, իսկույն պատկերացնում ենք Ոսկի մարդուն: Մի փոքր պատմեք նրա մասին:
-8-րդ դարում սկյութական ցեղախմբերը հզոր պետություն են ստեղծում: Սակերի ժամանակաշրջանի հուշարձաններից մեկը Իսիկ գերեզմանաբլուրն է: Այն հայտնաբերվել է 1969թ. հնագետ Կիմալ Ակիշևի գլխավորությամբ: Այն իրենից ներկայացնում է ոսկեպատ հագուստով սակ ռազմիկ: Նա եղել է 17-18տ.: Նրա կողքին գտել են մոտ 4000 ոսկյա զարդեր: Միայն գլխարկի վրա 150 զարդ կա: Նրանցից շատերի վրա պատկերված են հովազներ, թռչուններ, ձիեր: Գլխարկի առաջամասը զարդարում են երկու թևավոր ձիերը, որոնք պատկերված են Ղազախստանի գերբի վրա: Գլխարկը կարելի է բաժանել երեք մասի, որտեղ երևում են ստորջրյա, ցամաքային և օդային կենդանիներ` ձկներ, հովազներ, քարայծեր, թռչուններ: Գլխակի ճակատամասում կարելի է տեսնել 12 փոքրիկ արևներ, որոնք խորհրդանշում են տարվա 12 ամիսները:
Ոսկե մարդու մատներին եղել է երկու մատանի: Մեկը եղել է մատանի-կնիք, որի վրա պատկերված է նույնատիպ սրածայր գլխարկով տղամարդու կիսադեմ, իսկ մյուսը օգտագործվել է որպես հայելի: Ձախ ականջին եղել է ոսկե ականջօղ` փիրուզով, վզին` ոլորված օձի տեսքով վզնոց:
Ոսկե մարդու կողքին գտել են նաև արծաթից, բրոնզից, կավից պատրաստված ափսեներ: Այստեղ ցուցադրված է մի արծաթյա փոքրիկ թաս, որի ներսում երկու տողից, 26 նշաններից բաղկացած փորագրություն կա: Աշխարհի հնագետները, լեզվաբանները մինչև հիմա մեկ միասնական կարծիքի չեն կարողանում հանգել, բոլորը այն տարբեր ձևով են թարգմանում: Մենք ընդունում ենք հնագետ Ամանժոլովի տարբերակը, որը հետևյալն է. “Մեծ եղբայրը քեզ համար օջախ է, օտարական` ծնկի իջիր”:
Գտնվել է նաև երկրորդ Ոսկե մարդը` Սարմադյան առաջնորդը 1999թ.-ին արևմտյան Ղազախստանում: Նա եղել է մոտ 40-45տ., նրա մոտ գտել են մոտ 300 ոսկյա զարդեր: Սարմադյան ցեղերն ապրել են սակերից հետո: Այս գերեզմանաթումբը թվարգրում են մ.թ.ա. 1-ին դարից մ.թ. 1դ.: Նրա կողքին գտել են կնոջ, ձիու մասունքներ, բազեի կմախք, զենքերի հավաքածու:
Իսկ Ղազախստանի արևելյան մասում, Ալթայի լեռների մոտ 1999թ. հնագետ Սամաշևի գլխավորությամբ պեղվել է Բիրելի դամբանաթումբը: Հնագետներն այս մասն անվանում են Արքայական հովիտ: Այստեղ շատ դամբանաթմբեր կան: Միայն 11-րդում գտնվել են 13 ձիերի մնացորդներ և թագավորական հանդերձանքով տղամարդ ու կին: 13 ձիերից 4-ի գլխին կաշվե դիմակներ էին հագցված, որոնք զարդարված էին քարայծերի կոտոշներով: Այստեղ հավերժական սառույցների գոտի է: Առաջնորդի մարմինը պահպանելու համար այն բալզամապատել են և դրել սարկոֆագի մեջ: Սածր ջերմաստիճանի շնորհիվ պահպանվել են կենդանիների մորթին և օրգանները: Այս դամբանաթումբը թվագրված է մ.թ.ա. 4-3դդ., այսինքն սա սկյութական ժամանակաշրջանն է:

-Պատմեք, խնդրեմ, Ղազախստանում գտնվող դամբարանների և դրանց հետ կապված լեգենդների մասին:
-Ղազախստանում շատ դամբարաններ կան: Դրանցից մեկը Ղազախստանի հարավային մասի Տարազ քաղաքում գտնվող Այշա Բիբիի դամբարանն է: Շատ գիտնականներ այս դամբարանն անվանում են զարդարվեստի հուշարձան: Այն ժամանակներում ճարտարապետներն օգտագործում էին դրվագազարդման 60 տեսակ: Այս դամբարանի մասին գոյություն ունեն շատ լեգենդներ: Լեգենդներից մեկի համաձայն Այշա Բիբին, որը 11դ. անվանի գիտնական ու պոետ Հակիմ Սուլեյման Բիկիրգանի դուստրն էր, սիրահարված էր Տարազի տիրակալ Կարախանին: Վերջինս նրա ձեռքն է խնդրում, սակայն աղջկա դաստիարակը չի տալիս իր համաձայնությունը: Այշա-Բիբին որոշում է փախչել: Կարախանի մոտ գնալու ճանապարհին օձը նրան խայթում է և նա մահանում է: Այշա Բիբիի մահվան տեղում Կարախանը նրա պատվին դամբարան է կառուցում: Մեր ժամանակներում պահպանվել է դամբարանի միայն արևելյան մասը:
Այս դամբարանի կողքին գտնվում է Բաբաջի Խաթունի դամբարանը: Նա Այշա Բիբիի հովանավորն էր, պաշտպանը և ամենուր առաջնորդում էր նրան: Իսկ գետի մյուս կողմում Կարախանը իր համար է դամբարան կառուցում: Առանձնահատուկ դամբարաններից է համարվում Խոջա Ահմեդ Յասավիի դամբարանը, որը գտնվում է Թուրքեստան քաղաքում: Այն բաղկացած է 35 սենյակներից, իսկ կենտրոնում մի հսկայական ղազան է դրված 3000լ տարողությամբ:  Այդ ղազանը ձուլված է 7 ազնիվ մետաղների համաձուլվածքից: Այս դամբարանը ներառվել է համաշխարհային ժառանգության ցուցակում 2003թ.-ին: Ամիր Թեմուրը` Տամեռլանը հրամայում է կառուցել Խոջա Ահմեդ Յասավիի դամբարանը, սակայն պատերը ոչ մի կերպ չէին կարողանում կառուցել:
Լեգենդի համաձայն, կանաչ ցուլը ամեն անգամ գալիս և քանդում էր արդեն շարված պատերը: Եվ Տամերլանը երազում մի սուրբ է տեսնում, որը նրան ասում է` նախ հարկավոր է կառուցել Խոջա Ահմեդ Յասավիի ուսուցչի` Արիստան Բաբայի դամբարանը, և հետո միայն` Խոջա Ահմեդինը: Ամիր Թեմուրն այդպես էլ անում է: Եվ հիմա ուխտագնացներից շատերը սկզբում այցելում են Արիստան Բաբայի դամբարանը և հետո միայն` Խոջա Ահմեդ Յասավիինը:
Խոջա Ահմեդ Յասավին եղել է 12դ. մեծ պոետ, կրոնական գործիչ, թյուրքալեզու աշխարհում եղել է սուֆիզմի հիմնադիրը:
Արևմտյան Ղազախստանում, լեռան մեջ գտնվում է Բեկետ-ատայի դամբարանը: Այս յուրահատուկ դամբարանը բաղկացած է 7 սենյակներից: Այդ 7 սենյակներն էլ յուրդի տեսքով են կառուցված: Յուրահատկությունը կայանում է նրանում, որ եթե նույնիսկ բաց լինեն բոլոր 7 սենյակների դռները` երբեք միջանցահովիկ չի լինում: Եթե մի սենյակում Ղուրան կարդան, ապա մյուս սենյակներում այն բոլորին հստակ լսելի կլինի: Եվ շատ գիտնականներ Բեկետ-ատայի դամբարանը համեմատում են եգիպտական բուրգերի հետ:
Բեկետ-ատան շատ հարգված մարդ էր Ղազախստանում: Լինելով սուֆի ճգնավոր, նա հեռանում է ամայի լեռները և այնտեղ չորս մզկիթ կառուցում: Բեկետ-ատան որոշում է այս աշխարհից հեռանալ 63 տարեկան հասակում` Մուհամեդ մարգարեի տարիքում` ինքն իրեն փակելով իր խցում, քանի որ գտնում էր, որ ոչ ոք չի կարող Մուհամեդից ավելի բարձր լինել, և հետևաբար ինքը, որպես իսլամին նվիրված մարդ, այլևս արևի լույսը տեսնելու իրավունք չունի:
Ահա այսպիսի լեգենդներ...

  "Արմեդիա" ՏՎԳ
Հարցազրույցն իրականացվել է
"Ղազախստան. բազմամշակույթ  և յուրօրինակ" ծրագրի
շրջանակում, որն իրականացվել է "Արմեդիա" ՏՎԳ-ի կողմից
"Եվրոպական ինտեգրացիա" ՀԿ-ի և ՀՀ-ում
Ղազախստանի դեսպանատան աջակցությամբ
11.07.2012  

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2025
       
    25.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: