ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նավթի գներն առաջիկայում կպայմանավորվեն ևս մեկ՝ Կատարի գործոնով

Կատարի և արաբական այլ պետությունների միջև առաջացած դիվանագիտական սկանդալն իր զգալի հետևանքները թողեց բորսաներում նավթի գնանշումների վրա: Նավթ արդյունահանող երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների անակնկալ սառեցումը մեծ անորոշության ֆոն ստեղծեց նավթի համաշխարհային շուկայում՝ բարձրացնելով նավթի գները: Դա, իհարկե, շուկայի առաջին արձագանքն էր՝ որպես անորոշությանը հետևող բնականոն գործընթաց, մինչդեռ նավթի գների հետագա «ճակատագիրը» կախված կլինի մի քանի գործոններով, որոնք կարող ենք տարանջատել արդեն իսկ գոյություն ունեցողների և հնարավոր առաջացողների:

Գրեթե միանշանակ կարող ենք ասել, որ նավթի համաշխարհային գների վրա ազդող հիմնական գործոնին՝ արդյունահանման ծավալի շուրջ նավթ արդյունահանող երկրների համաձայնությանը զուգահեռ, կավելանա ևս մեկը՝ Կատարի շուրջ ստեղծված դիվանագիտական սկանդալը: Ըստ էության, սրանք հենց վերոնշյալ գոյություն ունեցող գործոններ են: Մինչդեռ Կատարի այդ երկու խնդիրներն էլ բազմաշերտ են և ենթակա չեն երկարաժամկետ որևէ լուծման:

Օրինակ, եթե դիտարկելու լինենք նավթի արդյունահանման ծավալների շուրջ մեկ ամիս առաջ Դոհայում ձեռք բերված համաձայնությունը՝ արդյունահանումը կրճատել օրական 1.2 մլն բարելի, որը որոշակի կայունություն բերեց գնային դաշտում, ապա նախ այդ համաձայնությունը մինչև 2018թ. սկզբի համար է և երկրորդ՝ չկա որևէ վստահություն, որ մասնակից որևիցէ երկիր դուրս չի գա համաձայնությունից: Կատարի դիվանագիտական խնդիրն ավելի բազմաշերտ է. այդ երկիրը հանդիսանում է ՕՊԵԿ անդամ, այդ երկիրը քիչ առաջ հիշատակված համաձայնագիր ստորագրած երկիր է: Ոչ ոք չի կարող ասել, թե ստեղծված քաղաքական լարվածությունն արաբական աշխարհում ինչ հանգուցալուծումներ կառաջացնի, որոնցից կարող են լինել՝ ՕՊԵԿ-ից Կատարի դուրս գալը, արդյունահանման ծավալների շուրջ համաձայնությունից հրաժարումը, Կատարի նկատմամբ տարատեսակ, այդ թվում՝ առևտրային էմբարգոյի և այլ սանկցիաների կիրառումը: Կախված լուծումներից, իրավիճակը նավթի շուկայում կարող է կտրուկ փոխվել:

Միակ հստակությունն այս պահին այն է, որ քաղաքական լարվածությունից առաջացած անորոշությունը նավթի գների ոչ շատ մեծ քանակներով, բայց շարունակական աճ են խթանելու: Բայց եթե, օրինակ, Կատարը դուրս գա ՕՊԵԿ-ից, ապա մի կողմից ՕՊԵԿ–ի կողմից առաջարկվող նավթային կարտելը կնվազի, հետևաբար նաև նավթի առաջարկը, մյուս կողմից Կատարն իր էներգետիկ քաղաքականության մեջ կլինի առավել անկաշկանդ, շուկայի վրա դրա հասկանալի հետևանքներով:

Թերևս սրանք միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքի դիտարկումներ են: Առավել մոտ ժամանակների համար, նավթի գների աճը դեռ կշարունակվի: Ելնելով իրավիճակից, այն չի ձգտի նավթի այսպես ասած իդեալական գնին՝ 100 դոլար/բարելին, սակայն միանշանակ ստորին շեմում կպահպանի վերջին ժամանակների համար ընդունված 50 դոլար/բարել հոգեբանական գինը՝ ձգտելով մեկ բարելի դիմաց 60 դոլարի:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    31.12.2024
       
    01.01.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: