ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կարո Փայլանը՝ Հայկական հարցի մասին. Թուրքիան հին վիճակին է վերադառնում

armenpress.am

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Դիարբեքիրում կուսակիցների հետ հավաքի ժամանակ անդրադարձել է իշխանությունների քաղաքականությանն ուղղված Հայկական  ու քրդական հարցերին, հայտնում է News.am-ը։

Կարո Փայլանը հայտարարել է, թե վերջին շրջանում իշխանությունները խոսքի ազատության սահմանափակումն արդեն մտցնում են խորհրդարան՝ հիշեցնելով, որ պատգամավորների ներքին կանոնակարգով այսուհետ կարգելվի Հայկական հարցի ու քրդական հարցի հետ կապված անկեղծ քննարկումները։

«Ինչպես որ հասարակ քաղաքացուն են արգելում ազատ խոսել, արդեն դա անելու են նաև պատգամավորների դեպքում։ Թուրքիան Հայկական ու քրդական հարցում վերադառնում է նախկին վիճակին, երբ այդ հարցերը տաբու էին։ Այս ամենն արվում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ձեռքերով», - ասել է Կարո Փայլանը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: