ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կանադայի հայերը արշավ են սկսել Ադրբեջանին զրահատեխնիկայի մատակարարման դեմ

Defence Blog

Կանադայի հայ համայնքը արշավ է սկսել Ադրբեջանին կանադական զրահամեքենաների արտահանման թույլտվությունը չեղյալ համարելու նպատակով, փոխանցում է CBC Canada-ն:

Համայնքի առաջնորդները ցանկանում են երկրի կառավարությանը համոզել չեղարկել գործարքը:

Արշավը սկսվել է, երբ Radio Canada International-ը և CBC-ն հուլիսին հայտնել են, որ INKAS Armored Vehicle Manufacturing-ը Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության հետ համաձայնագիր է ստորագրել երկիր փոխադրամիջոցների մատակարարման մասին:

Կանադա-հայկական կոմիտեի քաղաքական հարցերով նախագահ Շահե Թանաչյանը նամակ է ուղարկել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին, որում հայտնել է հայ համայնքի մտահոգությունը: «Զենք տրամադրելու որոշումը մի երկրի, որը պարբերաբար սպառնում է տարածաշրջանի խաղաղությանը, խախտում է այն բոլոր սկզբունքները, որոնց մենք, կանադացիները աջակցում ենք, և որոնք Կանադայի Միջազգային գործերի նախարարությունը ձգտում է աշխարհում առաջ մղել»,- նշված է նամակում:

Կանադայի Հայկական ազգային կոմիտեն (ANCC) դիմել է նաև խորհրդարանի ավելի քան 50 անդամների՝ խնդրելով փոխանցել այն տեղեկությունը, որ ամբողջ հայ-կանադական համայնքը «բացարձակապես ցնցված է»:

Կանադայի ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Ադամ Օսթինը հայտարարել է, որ խորհրդարանում Կանադայի ԱԳ նախարարի ներկայացուցիչ Մեթ Դեքորսին առաջին հնարավորության դեպքում կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: «Հայաստանը Կանադայի մտերիմ բարեկամն է և դաշնակիցը»,- նշել է Օսթինը: «Մենք միջանձնային և էթնիկ ամուր հարաբերություններ ունենք, որոնք օգտակար են երկու երկրների համար: Մենք հպարտ ենք, որ սերտորեն համագործակցում ենք Կանադայի հայ համայնքի հետ, ինչպես նաև Հայաստանի կառավարության հետ»,- նշել է նա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: