ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանի կուսակցությունն ավելի բռնատիրական է դառնում. Օրհան Փամուկ

St. Louis Post-Dispatch

Անցյալ տարվա հեղաշրջման փորձից հետո Էրդողանի կուսակցությունն ավելի ու ավելի բռնատիրական է դառնում: CNN-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է թուրք գրող, Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկը:

Նրա կարծիքով՝ թուրքական ընդդիմությունը պետք է ավելի մեծ ջանքեր գործադրի, քանի որ Թուրքիայի բնակչության 49%-ը «ոչ» է ասում Էրդողանին:

Փամուկը նշել է, որ Թուրքիայի խնդիրը լիբերալների պակասը չէ. թուրքերը լիբերալ գաղափարներ ունեն: «Թուրքիայում լարված պայքար և բևեռացում կա»,- նշել է գրողը:

Պատասխանելով հարցին, արդյո՞ք վերջին ճնշումների ֆոնին անհանգստանում է իր ապագայի համար, Փամուկը նշել է. «Ես անհանգստանում եմ բոլորի համար, բայց սա անձնական գործ չէ: Թուրքիայում ավելի ու ավելի է փոքրանում տարածությունը խոսքի ազատության համար, բայց ես լավատեսորեն եմ տրամադրված: Էրդողանի կուսակցության օգտին տրվող ձայների թիվը կրճատվում է, և ընդդիմությունը կարող է դիմադրել»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: