ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ասանժ. Կատալոնիայում աշխարհի առաջին համացանցային պատերազմն է սկսվել

RT.com

WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը Կատալոնիայի անկախացման մասին հանրաքվեի շուրջ ստեղծված իրադրությունն անվանել է աշխարհի առաջին համացանցային պատերազմը։ Այս մասին նա գրել է  Թվիեթերյան իր միկրոբլոգում, փոխանցում է Ռիա Նովոստին։

Ասանժը նշել է, որ Կատալոնիայի քաղաքացիներն ու կառավարությունը համացանցն օգտագործում են անկախացման հանրաքվեի կազմակերպման համար, իսկ իսպանական հետախուզությունը տեղեկատվական հարձակումներ է իրականացնում՝ սառեցնում է հեռահաղորդակցության ցանցերը, գրավում կապի շենքերը ինչպես նաև գրաքննության ենթարկում հարյուրավոր կայքեր։

WikiLeaks-ի հիմնադրի խոսքերով՝ Բեռլինի պատի անկումից հետո՝ Կատալոնիայում տեղի ունեցող իրադարձությունները մարդկանց ու պետության միջև ամենազանգվածային հակամարտությունն է Արեւմուտքում։

«Ես մեր բոլոր համախոհներին կոչ եմ անում օգնել հայտնաբերել ու շրջանցել Քաղաքացիական գվարդիայի ու Ազգային հետախուզական կենտրոնի կողմից կիրառվող ապօրինի գրաքննության գործողությունները՝ ընդդեմ Կատալոնիայի մամուլի, ընտրողների ու կառավարության», - եզրափակել  է Ասանժը։

Հիշեցնենք, որ Կատալոնիայի իշխանությունները մտադիր են հոկտեմբերի 1-ին անկախացման մասին հանրաքվե անցկացնել, որը Մադրիդը ապօրինի է համարում։

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: