Քվեարկություն ՅՈւՆԵՍԿՕ-ում. ինչո՞ւ տապալվեց Ադրբեջանի թեկնածուն
ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր գրասենյակում կառույցի Գործադիր խորհրդի 58 անդամների մասնակցությամբ ընթանում է 202-րդ նստաշրջանը, որը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 18-ը: Նստաշրջանը նախագահում է ՅՈւՆԵՍԿՕ-ում Գերմանիայի դեսպան և մշտական ներկայացուցիչ Մայքլ Վորբսը: Այս մասին ասվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի պաշտոնական էջում:
Նշենք, որ 202-րդ նստաշրջանի առանցքային կետերից մեկը կազմակերպության նոր գլխավոր տնօրենի թեկնածության առաջադրումն է: Ընտրված թեկնածուն կներկայացվի կազմակերպության 195 անդամ-պետությունների ընտրությանը նոյեմբերի 10-ին՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի 39-րդ Գլխավոր կոնֆերանսի ընթացքում: Սպասվում է, որ նոր գլխավոր տնօրենը կստանձնի իր պաշտոնը նոյեմբերի 15-ին:
Թեկնածուների քվեարկությունն իրականացվում է գաղտնի: Իսկզբանե նշվում էր, որ հնարավոր է՝ թեկնածուների ընտրությունն անցկացվի մի քանի փուլով: Թույլատրվում է անհրաժեշտության դեպքում անցակցնել մինչև 5 փուլ: Այսպես, առաջին փուլը տեղի է ունեցել երկուշաբթի, որը, սակայն, ոչ մի արդյունք չի տվել, քանի որ թեկնածուներից ոչ ոք չի հավաքել ձայների անհրաժեշտ բացարձակ մեծամասնությունը: Սպասվում է, որ ընտրված թեկնածուի անունը հայտնի կդառնա ամենաուշը հոկտեմբերի 13-ին:
ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնի համար առաջադրվել էր 9 թեկնածու, սակայն, ավելի ուշ Գվատեմալան և Իրաքը հետ վերցրին իրենց դիմումները: Արդյունքում, այժմ ընտրություններին մասնակցում են Ադրբեջանը (ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլ օղլի), Չինաստանը (Կրթության հարցերով ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, դիվանագետ Ցյան Տան), Եգիպտոսը (իրավապաշտպան և ընտանիքի հարցերով նախկին նախարար Մուշիրա Խատտաբ), Լիբանանը (մշակույթի նախարարի խորհրդական Վերա ալ-Հուրի), Վիետնամը (ԱԳ փոխնախարար Ֆամ Սուան Շոն), Կատարը (մշակույթի, արվեստի և ժառանգության նախկին նախարար Համադ իբն Աբդուլազիզ ալ-Քաուարի), Ֆրանսիան (մշակույթի և հաղորդակցության նախկին նախարար Օդրի Ազուլե):
Առաջին փուլի արդյուքներով՝ առաջատար հանդիսանում է Կատարի թեկնածուն, որին, սակայն, ևս չի հաջողվել հավաքել ընտրվելու համար անհրաժեշտ ձայների քանակ: Առաջատարների եռյակում են նաև Ֆրանսիան և Եգիպտոսը, նշում է ՏԱՍՍ-ը:
Ադրբեջանից թեկնածու Փոլադ Բյուլբյուլ օղլիի օգտին քվեարկել է ընդամենը 2 երկիր: Բյուլբյուլ օղլին մշտապես աչքի է ընկել իր հակահայկական դիրքորոշմամբ՝ հանդես գալով նույնիսկ հայերի դեմ պատերազմելու կոչերով: Դատելով քվեարկության արդյունքներից, չի բացառվում, որ «Ադրբեջանական լվացքատունն» այս անգամ այնքան էլ լավ չի գործել: Գուցե պատճառը վերջին շրջանում դրա բացահայտումն ու բարձրաձայնումն էր: Ինչպես հայտնի դարձավ, Ադրբեջանի իշխանությունները տարիներ շարունակ կաշառել են տարբեր երկրներում և միջազգային կազմակերպություններում բազմաթիվ պաշտոնյաների ու լրագրողների: Ընդ որում, ըստ որոշ տվյալների, Ադրբեջանից գումարներ են փոխանցվել անգամ ՅՈւՆԵՍԿՕ-ի գործող տնօրեն Իրինա Բոկովայի ամուսնու՝ Կալին Միտրևի հաշվեհամարին: Որպես փոխանցման նպատակ նշվել է՝ «կառավարչական ծառայություններ»: Հիշեցնենք, որ դրանից ընդամենը մի քանի օր առաջ Իրինա Բոկովան լուսանկարչական ցուցահանդես էր կազմակերպել «Ադրբեջան. հանդուրժողականության տարածք» խորագրով: Ընդ որում, սա միակ միջոցառումը չէ, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի գործող տնօրենը կազմակերպել է՝ Ադրբեջանի հեղինակությունը բարձրացնելու նպատակով: Ուստի, Իրինա Բոկովայի հեռացումը նույնքան դրական կարելի է գնահատել, որքան նրա հաջորդի քվեարկության ընթացքում Փոլադ Բյուլբյուլ օղլիի տապալումը:
Տեղեկանք
ՅՈւՆԵՍԿՕ-ն, որն ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, այժմ ունի ավելի քան 200 մասնակից, որոնց 195-ն անդամ պետություններ են, 2-ը՝ դիտորդ, և 10-ը՝ ասոցացված անդամներ: ՅՈւՆԵՍԿՕ-ն հանդիսանում է համաշխարհային մշակութային ժառանգության պահպանման գլխավոր դերակատար, որի ծրագրերն ուղղված են կրթության, գիտության և մշակույթի զարգացմանը: Կազմակերպության աշխատանքային լեզուներն են՝ անգլերենը, ֆրանսերենը, ռուսերենը, չինարենը, իսպաներենը և արաբերենը:
ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի թեկնածությունը ներկայացնում է Գործադիր խորհուրդը, որը հաստատվում է Գլխավոր կոնֆերանսի կողմից: Գլխավոր տնօրենը հանդիսանում է կազմակերպության գլխավոր պաշտոնյան: Վերջինս նշանակվում է 4 տարի ժամկետով և կարող է վերընտրվել ընդամենը մեկ անգամ: Գործող գլխավոր տնօրենի պաշտոնավարման ավարտից 6 ամիս առաջ երկրները ներկայացնում են իրենց թեկնածուներին:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 94%
Քամի՝ 1,03 կմ/ժ