ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կարո Փայլան․ «Վաճառվում է եկեղեցի»

Panorama.am

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը մեջլիսում բարձրացրել է Պոլսի հայոց պատրիարքի և հայկական հիմնադրամներում ընտրությունների հարցը, հայտնում է «Էրմենիհաբեր» կայքը:

«5 տարի առաջ մեզնից խլել եք ընտրելու մեր իրավունքը, համայնքի հիմնադրամները չեն կարողանում ընտրություններ անցկացնել։ 8 տարի մեր պատրիարքին չենք կարողանում ընտրել»։

Փայլանի խոսքին արձագանքել է Թուրքիայի ֆինանսների նախարար Նաջի Աղբալը. «Ո՞վ թույլ չի տալիս, ո՞ր նախարարությունը։ Խոսեմ իրենց հետ»։
Փայլանն անդրադարձել է նաև Թուրքիայի տարածքում գտնվող հայկական և հունական լքյալ եկեղեցիների հարցին՝ նշելով, որ Թուրքիայի արևելքում մոտ 6 հազար եկեղեցի է եղել, որոնցից 80-90-ն է մնացել։ Ըստ պոլսահայ պատգամավորի՝ 6 հազար եկեղեցիների մեծ մասը լքված ու խոնարհված են՝ մի մասը դեռ հիմքեր ունեն, մի մասի հիմքերն էլ փլուզվելու վրա են։ Փայլանը նաև ընդգծել է, որ 6 հազար եկեղեցուց 4 հազարը գրանցված է անհատների անվամբ։ Փայլանի խոսքերով, եթե 10 տարի ևս այդ կառույցները պահպանելու համար միջամտություն չլինի, նրանցից ոչինչ չի մնա։

Պոլսահայ պատգամավորը խոսել է պետական հատուկ քաղաքականույթան անհրաժեշտության մասին, որը տեր կկանգնի Թուրքիայում ապրող բոլոր ժողովուրդների պատմությանը:

«Ձեզ այսպիսի հայտարարություններ ցույց տամ․ «Վաճառվում է եկեղեցի»։ Հնարավո՞ր է արդյոք հայտարարարություն տալ․ «Վաճառվում է մզկիթ»։ Այս տեսանկյունից մեր համատեղ պատմությանը, բոլորի պատմությանը, բոլոր ժողովուրդների պատմությանը տեր կանգող պետական քաղաքականություն է անհրաժեշտ»։

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    27.12.2024
       
    28.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: