Հայաստանը ռուսական գազը ստանում է ներռուսական գներով՝ սրանից ցածր էլ ո՞ւր. փորձագետ
«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է Եվրասիական զարգացման բանկի Ինտեգրացիոն ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Եվգենի Վինոկուրովի հետ հարցազրույցն, որն արվել է Եվրասիական զարգացման բանկի կողմից կազմակերպված «Եվրասիական ինտեգրացիա» 12-րդ միջազգային համաժողովի շրջանակներում:
- Պարո՛ն Վինոկուրով, «ԵԱՏՄ-ին պետք է պաշտպանել» խորագրով Ձեր հոդվածում Դուք խոսում եք ոչ սակագնային խոչընդոտները հաղթահարելու անհրաժշտության մասին և նշում եք, որ դրանից ամենաշատը շահում է Բելառուսը: Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում այդ խոչընդոտները հաղթահարելու համար և ի՞նչ կտա դա Հայաստանին:
- Ոչ սակագնային խոչընդոտների վերացումը բարդ, բայց բացարձակապես անհրաժեշտ խնդիր է: 2011 թվականից մեր երկրների միջև գործնականում չկան սակագների խոչընդոտներ, այսինքն `մաքսային սահմաններ չկան: Բայց սա միայն առաջին քայլն է, երկրորդ քայլն՝ ոչ սակագնային խոչընդոտներն են: Դրանք մոտ 300 են: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ այս տարվա ապրիլին լույս տեսած Սպիտակ գրքում առանձնացվում է շուրջ 60 ոչ սակագնային խոչընդոտներ, որոնց շուրջ երկրները կոնսենսուս են ձեռք բերել: Դրանք կա՛մ չեղարկվել են, կա՛մ էլ պետք է չեղարկվեն: Սակայն սա սառցաբեկորի միայն վերևի մասն է, ներքևում այն խոչընդոտներն են, որոնց շուրջ երկրները դեռ համաձայնության չեն եկել: Արտահանողները և ներդրողները բախվում են այս խոչընդոտների հետ և դրանք իջեցնում են ԵԱՏՄ ընդհանուր տնտեսական արդյունավետությունը: Դրանց դեմ պետք է պայքարել: Դա մշտական աշխատանք է, այլ ոչ թե խնդիր, որը կարելի է միագամից լուծել: Դա մշտական պայքար է՝ խորհրդատվական խմբերը, հանձնաժողովները, աշխատանքային միջգերատեսչական խմբերը բացահայտում և վերացնում են այդ խոչընդոտները:
Ինչո՞ւ ենք կարծում, որ ամենաշատը Բելառուսն է շահում: Այն պատճառով, որ Բելառուսն իր արտահանման կեսից ավելին ուղարկում է եվրասիական շուկա՝ հիմնականում Ռուսաստան:
Մեր հաշվարկներով ոչ սակագնային խոչընդոտները կիսով չափ կրճատելու դեպքում ՀՆԱ-ն կարելի է բարձրացնել 3 տոկոսով, իսկ բնակչության բարեկեցությունը՝ 7 տոկոսով: Այդ խոչընդոտները 100 տոկոսով կրճատելու տարբերակը կարող ենք չդիտարկել, դա անհնար է:
Հայաստանն անկասկած ևս շահում է դրանից: Հայաստանը շահում է գյուղատնտեսական արտադրանքի իր հոսքերով, ինչը հիմա բավականին բարձր է: Սակագների չեղարկումը կարող է հեռանկարային լինել գյուղատնտեսական արտադրանքի համար: Սակայն Հայաստանի դեպքում խանգարող մեկ այլ խնդիր կա՝ տրանսպորտային անհասանելիությունը: Իր նշանակությամբ այն ավելի շատ է արդյունավետություն «ուտում», քան՝ ոչ սակագնային խոչընդոտները:
- Դուք հիշատակեցիք ճանապարհները: Երևանում միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ համաձայնեցվել է «Ճանապարհային քարտեզ» տրանսպորտային քաղաքականությունը համակարգելու համար: Դրանում նաև նշվում է երկաթուղային հաղորդակցություն հաստատելու մասին: Ի՞նչ կշահի դրանից Հայաստանը, ինչպե՞ս ճանապարհային քարտեզը կարող է նպաստել աբխազական երկաթուղու բացմանը:
- Մեր երկարաժամկետ տեսլականն այն է, որ Հայաստանը տրանսպորտային շրջափակման մեջ գտնվող երկրից դառնա տարանցիկ երկիր: Իսկ այդ նրբերշիկն երկու ծայր ունի՝ մեկը Իրանն է, և այդ ուղղությամբ այսօր շատ բան է արվում՝ կառուցվում է «Հյուսիս-հարավ» մայրուղին, որը ֆինանսավորվում է այդ թվում ԵԱԶԲ Կայունացման և զարգացման հիմնադրամի կողմից, խոսակցություններ կան երկաթուղի կառուցելու մասին: Սակայն գլխավոր խնդիրն Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերականգնումն է: Սա քաղաքական լուրջ հարց է: Այս «Գորդյան հանգույցը» պետք է կտրվի, և առանց դրա որակական փոփոխությունների հնարավոր չէ հասնել:
- Այսօրվա օրակարգի հիմնական հարցերից է միասնական էներգետիկ շուկայի ձևավորումը: Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ նավթային շուկայի մասով ամեն ինչ համաձայնեցված է, գազային շուկայի մասով մնացել է մեկ հարց: Ո՞րն է այդ հարցը: Միասնական շուկայի ձևավորումն ինչպե՞ս կանդրադառնա գների վրա:
- Երբ խոսում ենք միասնական էներգետիկ շուկայի մասին, իրականում ենթադրում ենք երեք առանձին շուկաներ՝ նավթի, գազի և էլեկտրաէներգիայի շուկաներ: Էլեկտրաէներգիայի շուկան ընդհանուր առմամբ համաձայնեցված է և պետք է ուժի մեջ մտնի 2019 թվականին, դրա շուրջ բանակցություններ են ընթանում, համաձայնեցվում է պայմանագրերի փաթեթը: Նավթի շուկան և գազի շուկան երկու միանգամայն տարբեր շուկաներ են, որոնք միանգամայն տարբեր կերպ են կարգավորովում: Սակայն երկուսում էլ հիմնական հարցն, ըստ էության, նույնն է՝ գազին և նավթին ոչ խտրական հասանելիությունը:
- Իսկ միասնական շուկայի ստեղծումն ազդեցություն կունենա՞ գների վրա:
- Երբեք չպետք է ենթադրել, որ ինտեգրումը պանետա է, դա կլինիկական քաղաքականության գործիքներից միայն մեկն է՝ և, իմ կարծիքով, ոչ ամենակարևորը: Բովանդակության 90 տոկոսը պետության ազգային քաղաքականությունն է՝ այն ինչ նրանք անում են երկրի ներսում, և միայն 10 տոկոսն է նրանց միջազգային համագործակցությունը՝ այդ թվում նաև ԵԱՏՄ շրջանակներում: Նավթի և գազի գինը կնվազի, եթե շուկան ամբողջությամբ իրագործվի, բայց միայն տասնորդական տոկոսով: Գներն արդեն իսկ ցածր են: Օրինակ՝ Հայաստանը գազ է ստանում ներռուսական գներով՝ սրանից ցածր էլ ո՞ւր:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ