ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ես իսկապես գիտակցում եմ, որ կանգնած եմ պատմական հողի վրա. Նիդերլանդների Սենատի նախագահ

parliament.am

Պաշտոնական այցով Երևանում գտնվող Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Քնոլը ՀՀ ԱԺ-ում հանդես է եկել ելույթով.

 

«Հարգելի պարոն նախագահ, Ազգային ժողովի հարգելի անդամներ, ինձ համար մեծ պատիվ է այսօր լինել այստեղ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճում:

Ցանկանում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել նախագահ Արա Բաբլոյանին այս հնարավորությունն ընձեռելու համար: Ինձ համար, որպես խորհրդարանի նախագահի, մեծ պատիվ է մեկ այլ երկրի խորհրդարանում ուղերձով հանդես գալու հնարավորությունը:

Հարգելի պարոն նախագահ, Ազգային ժողովի հարգելի անդամներ, հնարավոր է, որ Հայաստանում դրախտի լինելը հիմնված է եղել հին քարտեզների և աստվածաբանական արձանագրությունների կամ հայկական բնաշխարհի դրախտային գեղեցկության վրա: Հայտնի անգլիացի բանաստեղծ լորդ Բայրոնը համոզված էր դրանում: «Եթե Սուրբ գիրքը ճիշտ է հասկացվում,-գրել է նա 1886 թվականին,-ապա դրախտը եղել է հենց Հայաստանում»:

Ես թողնում եմ երկրային դրախտի տեղանքի քննարկումն աստվածաբաններին, սակայն ես գիտեմ, որ Հայաստանը մեծ և կարևոր դեր է խաղացել քրիստոնեության պատմության մեջ:

301 թվականին Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է եղել, որն ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն Տրդատ Երրորդ թագավորի օրոք, ով առավել հայտնի է որպես Տրդատ Մեծ: Էջմիածնի տաճարը, որը կառուցել է Տրդատ Երրորդ թագավորը, համարվում է աշխարհի հնագույն տաճարներից մեկը: Ինձ համար մեծ պատիվ է, որ վաղը կարող եմ այցելել այս տպավորիչ և պատմական տաճարը :

Բայց սա ամենը չէ: Հայաստանը համարվում է աշխարհի հնագույն երկրներից մեկը: Վաղ քաղաքակրթություններն առաջացել են քրիստոնեությունից 4000 տարի առաջ և աշխարհին հայտնի ամենահին կաշվե կոշիկը, և գինեգործության կարասները հայտնաբերվել են ձեր երկրում:

Հայաստանին հաճախ վերաբերվում են որպես «քաղաքակրթության օրրանի»: Ես իսկապես գիտակցում եմ, որ կանգնած եմ պատմական հողի վրա:

Հարգելի պարոն նախագահ, Ազգային ժողովի հարգելի անդամներ, այժմ՝ 2017 թվականին, մենք այստեղ ենք: Մենք ապրում ենք բարդ աշխարհում, որտեղ ահաբեկչությունը, ապատեղեկատվությամբ հիբրիդային հակամարտությունները, կիբեր պատերազմները և կլիմայական փոփոխությունները գերիշխում են մամուլի էջերում: Ուժերի հարաբերակցությունը փոխվում է, ի հայտ են գալիս նոր սպառնալիքներ, ինչպես նաև՝ նոր հնարավորություններ մեր երկրների համար:

Երբեմն այնպիսի զգացողություն է, կարծես աշխարհի գերտերություններն են որոշում գետի ուղղությունը: Թվում է, թե մենք ենթարկվում ենք մեզ շրջապատող գերտերությունների կամքին:

Չնայած սա որոշ չափով կարող է ճշմարիտ լինել, մենք չպետք է մոռանանք, որ միջին չափի երկրներն իսկապես կարող են նշանակալի դեր խաղալ: Մենք չպետք է մոռանանք, որ միջին չափի երկրները, ինչպիսիք են Հայաստանը և Նիդերլանդները, գտնվում են բացառիկ դիրքերում. կամուրջ լինելու յուրահատուկ դիրքերում: Նրանք կամուրջ են շահերի միջև, կամուրջ են գերտերությունների միջև, իսկ Հայաստանը կամուրջ է Արևելքի և Արևմուտքի միջև :

Հայաստանը յուրահատուկ դիրք ունի պատմական, աշխարհագրական և քաղաքական առումներով, որպեսզի որպես կամուրջ հանդես գա մի կողմից Եվրամիության միջև, իսկ մյուս կողմից՝ Ռուսաստանի ևեվրասիական այլ երկրների միջև: Ես իսկապես հույս ունեմ, որ Հայաստանին կհաջողվի հետագայում իրականացնել այս դերը՝ ի շահ հայերի և ի շահ բոլորիս, որքան էլ այն դժվար լինի:

Հարգելի պարոն նախագահ, Ազգային ժողովի հարգելի անդամներ, Նիդերլանդների Թագավորության Սենատը միջխորհրդարանական համագործակցության երկարամյա ավանդույթ ունի: Մենք համոզված ենք խորհրդարանների միջև երկխոսության և խորհրդարանական դիվանագիտության կարևորության հարցում:

Միջխորհրդարանական համագործակցությունը, ինչպես օրինակ Եվրոպայի խորհրդում, կարող է նոր հնարավորություններ ընձեռել.այն կարող է նպաստել բարելավված փոխըմբռնմանը և խթանել երկրների միջև բարիդրացիական փոխհարաբերությունները: Ահա թե ինչու ինձ համար հաճելի է Հայաստան այցելելը: Ես անհամբեր սպասում եմ հետագա երկու օրերին, երբ բազմաթիվ հանդիպումներ կունենամ երևելի մարդկանց հետ, ինչպես նաև կտեսնեմ ձեր գեղեցիկ երկիրը:

Կրկին շնորհակալություն եմ հայտնում, որ այսօր հնարավորություն ունեցա ուղերձով դիմելու ձեզ: Ինձ համար հաճելի և մեծ պատիվ է այստեղ գտնվելը»:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: