"Յուրդի կլոր ձևը խոսում է ղազախների միասնականության մասին"
|
Ալթինտաս Սատարբայ Նախագահական կենտրոնի էքսկուրսավար, ք.Աստանա |
![]() |
-Կարո՞ղ եք, խնդրեմ, պատմել ղազախների կենցաղի մասին: Որո՞նք են ղազախների կողմից ավանդաբար կիրառվող կենցաղային իրերը:
-Յուրդը թաղիքե տուն է: Յուրդի գույնից կարելի էր դատել ղազախի նյութական վիճակի մասին: Եթե յուրդը սպիտակ թաղիքից էր պատրաստված, ապա դա խոսում էր այն մասին, որ այնտեղ հարուստ ղազախներ են ապրում: Շագանակագույնում ապրում էին միջին ունևորության մարդիկ, իսկ փայտե յուրդում կերակուր էին պատրաստում: Յուրդը բաղկացած է չորս մասից. գմբեթաձև գագաթից, որը կոչվում է շանիրակ, այսինքն` երդիկ, շանիրակը պահող ձողերից, որոնք ճառագայթների տեսքով են, փայտե հիմնակմախքից և դռնից, որն առաջինն է դրվում: Սովորաբար յուրդը նայում է դեպի հարավ կամ հարավ-արևելք, իսկ յուրդի շեմը կոչվում է սրբազան շեմ: Այն, թե մարդն ինչպես է յուրդ մտնում, կարելի է դատել տանտիրոջ նկատմամբ նրա վերաբերմունքի մասին: Եթե յուրդի շեմից ներս են մտնում աջ ոտքից, գլուխը մի փոքր խոնարհելով, ապա դա տանտիրոջ նկատմամբ հարգանքի նշան է: Այլ կերպ յուրդ մտնելը համարվում է վիրավորանք տանտիրոջ և նրա ողջ ցեղի նկատմամբ:
Պայմանականորեն յուրդը բաժանվում է երկու մասի` կանանց և տղամարդկանց` աջ և ձախ: Կանանց մասում տեղադրված են տարբեր իրեր, լվացման պարագաներ, պահարաններ սփռոցների, կտորեղենի համար, իսկ ձախ կողմում կարող ենք տեսնել որսորդության պարագաներ, ձիու թամբ և հեծելասարք: Երկու կողմերի մեջտեղում է գտնվում կենտրոնական մասը, որտեղ նստում է տանտերն ինքը և հյուրը: Հատակին փռված են շատ գորգեր՝ ինչպես խավավոր, այնպես էլ առանց խավի: Դա էլ էր կախված յուրդի տիրոջ նյութական դիրքից:
Յուրդը շատ առանձնահատուկ կառուցվածք է, այն հեշտությամբ հավաքվում և հեշտությամբ քանդվում է: Դա կարելի է անել 30-40 րոպեի ընթացքում: Քանի որ նախկինում ղազախները քոչվորական կյանք էին վարում, ուստի դա շատ հեշտ ու հարմար էր: Մեր ժամանակներում յուրդ օգտագործում են Հարավ-ղազախական շրջանում, որտեղ զարգացած է անասնապահությունը: Ազգային տոների, օրինակ` Նովրուզի ժամանակ յուրդեր են կառուցում: Յուրդի կլոր ձևը խոսում է այն մասին, որ ղազախները միասնական են և ապրում են մի ընտանիքում: Շանիրակը նույնպես միասնության խորհրդանիշ է: Յուրդը մեզ է հասել սակերի ժամանակաշրջանից, դրանք առաջին ցեղերն են, որոնք բնակեցրել են Ղազախստանի տարածքը:
- Ասացե՛ք, խնդրեմ, ինչպիսի՞ դեր է ունի ձին ղազախների ավանդության մեջ:
- Նախկինում ղազախները քոչվոր են եղել, մի արոտավայրից մյուսն են տեղափոխվել և որպես տրանսպորտի միջոց օգտագործել են ձին: Ոչ մի ջիգիթ առանց ձիու չէր կարող յոլա գնալ, քանի որ ձին համարվում էր ոչ միայն նրա մոտ ընկերը, այլև խորհրդատուն: Ձիու թամբը զարդանախշում էին արծաթով ու կիսաթանկարժեք քարերով: Թամբի տեսքից կարելի էր դատել տիրոջ նյութական վիճակի մասին: Երեխաներին թամբ էին նվիրում հինգ տարեկանում, այն կոչվում էր աշամայ, իսկ արդեն 12 տարեկան հասակում հայրը որդուն իսկական թամբ էր նվիրում իր ողջ հեծելային հանդերձանքով, քանի որ այն ժամանակ 12-ամյակը չափահասության տարիք էր համարվում:
Ձիու միսը շատ օգտակար է, նրանից պատրաստված արգանակը` սուրպան, նույնպես շատ օգտակար է, այն այնքան էլ յուղալի չէ: Մեր ազգային կերակուրներից կազիխարտան, ժալժայան պատրաստվում են ձիու մսից: Կումիսը` ձիու կաթը, ավանդական ըմպելիք է, ուստի այն Ղազախստանում ամենատարածված ըմպելիքներից մեկն է: Կումիսը ոչ միայն ծարավ է հագեցնում, զովացնում է, այլև օգտակար հատկություններ ունի: Եթե, օրինակ, մարդը տառապում է թոքերի հիվանդությամբ, ապա կումիսը դեղ է առանց կողմնակի ազդեցությունների: Կումիսը թթվաշ համ ունի, դա մեղմացնելու համար կումիսի մեջ մի փոքր յուղ են ավելացնում:
- Կարո՞ղ եք մեզ պատմել նաև ղազախական ազգային հագուստի մասին:
- Հարսանեկան արարողության ժամանակ հարսը բարձր գլխարկ էր դնում: Գլխարկի բարձրությունից կարելի էր դատել աղջկա նյութական վիճակի մասին: Ինչքան բարձր էր գլխարկը, այնքան աղջիկը հարուստ էր համարվում: Գլխարկը զարդարում էին մարջանով, սարդիոնով, արծաթով: Սարդիոնը համարվում է սրբազան քար` Մուհամմեդ մարգարեի քարը: Եթե տղամարդն այս քարով մատանի կրի, ապա հարստություն տուն կբերի, իսկ եթե կինը կրի, ապա սեր կբերի: Ամուսնության առաջին տարվա ավարտից հետո կինը փոխում էր իր գլխարկը և հագնում կիմիշետ, որն ամբողջությամբ ծածկում էր նրա գլուխը, ուսերը և մեջքը, միայն դեմքն էր բաց մնում: Հիգիենայի տեսակետից մաքուր էր համարվում նման գլխարկ կրելը: Կանայք կրում էին նաև սովորական գլխաշոր:
Ջիգիթի արտաքին հագուստը բաղկացած էր բեշբետից, ինչպես նաև տոնից: Տոնը դաբաղված մուշտակ էր գայլի մորթուց: Գլխին դրվում էր եռաթև գլխարկ: Սապտաման երկարաճիտ կոշիկ է բարձր կրունկի վրա, որպեսզի հեշտ լիներ ձի նստել, այսինքն` ասպանդակի համար:
Այժմ հարսանեկան արարողության ժամանակ մեր աղջիկները հագնում են ավանդական գլխարկ և ազգային տարազ, քանի որ մենք մինչև հիմա պահպանում ենք ավանդույթները: Օգտագործվում է նաև մեր ավանդական զարդեղենը, ինչպես նաև ժամանակակից ոսկյա զարդերը:
Պարանոցի զարդերը կոչվում են տումար: Այն որպես ամուլետ էր ծառայում: Առաջ՝ 17-18 դարերում, ղազախները նրա մեջ մի քիչ հող, բուրդ, թաղիք էին դնում, իսկ 19 դ. սկզբից սկսեցին Ղուրանից սուրբ, իմաստուն խոսքեր դնել: Որպես ամուլետ՝ օգտագործվում են խողովակատիպ զարդերը, որոնք կոչվում են բոի տումար, ինչպես նաև եռանկյունաձև զարդերը, որոնք կոչվում են տումար:
Արևմտյան Ղազախստանում հիմնականում օգտագործվում են կանաչեցման կամ սևացման տեխնիկայով պատրաստված մեծ զարդեր, իսկ հարավղազախական շրջանում` հիմնականում էմալապատ, այսինքն՝ այս զարդերն ավելի նրբագեղ են:
-Իսկ ո՞րն է ղազախական գորգերի առանձնահատկությունը:
-Գորգերը պայմանականորեն բաժանվում են երկու տիպի` խավավոր և առանց խավի: Առանց խավի գորգերը պատրաստվում են երկու տիպի թաղիքից` բաց և մուգ գույնի, ապլիկացիայի տեխնիկայով, այսինքն՝ մի գույնի թաղիքի վրա կարվում էր մյուսը: Խավավոր գորգերը գործվում էին իրմիկ կոչվող դազգահների վրա, որոնք բերվել են հյուսիսղազախական շրջանից՝ Չիմքենդ քաղաքից: Գորգերի վրա գերակշռում է երկու գույն` կարմիր և սև: Կարմիրը արևի և լույսի գույնն է, իսկ սևը` հողի և պտղաբերության: Իսկ փռոց գորգը կոչվում է թեքեմետ, որտեղ օգտագործվում է թաղեգործման տեխնիկան, այսինքն՝ խսիրի և տաք ջրի օգնությամբ այսպիսի գորգ էր պատրաստվում: Իսկ արդեն 19դ. սկզբից Ղազախական տափաստան սկսեցին բերել մետաքս, և յուրաքանչյուր ընտանիքում աղջիկը գորգի վրա ասեղնագործում էր: Աղջիկը ասեղնագործում էր, սակայն երբեք չէր կարում քղանցքը, քանի որ համարվում էր, որ եթե նա քղանցքը կարի և գործն ավարտին հասցնի, ապա ցեղը կդադարեցնի իր գոյությունը: Իր ձևով սա անսահմանության նշան էր հանդիսանում: Եթե ընտանիքում կան այսպիսի գորգեր, սարմախ կամ թեքեմետ, ապա դա ընտանեկան մասունք է, սրբություն:
Եթե ուշադրություն դարձնեք մեր պետական խորհրդանշաններին, ապա այնտեղ երկու գույն կա` երկնագույն և ոսկեգույն: Երկնագույնը հանգստության, մաքրության, անմեղության գույնն է, իսկ ոսկեգույնը` ունևորության:
"Արմեդիա" ՏՎԳ
Հարցազրույցն իրականացվել է
"Ղազախստան. բազմամշակույթ և յուրօրինակ" ծրագրի
շրջանակում, որն իրականացվել է "Արմեդիա" ՏՎԳ-ի կողմից
"Եվրոպական ինտեգրացիա" ՀԿ-ի և ՀՀ-ում
Ղազախստանի դեսպանատան աջակցությամբ
09.10.2012
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
Ամենաընթերցվածը
օրվա
շաբաթվա
ամսվա
Եղանակ
Երևան
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
0° 0°
25.12.2025
0° 0°
26.12.2025
Հարցում

