ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նիդեռլանդները Թուրքիայի հետ հարաբերություններում վերջակետ է դրել՝ պաշտոնապես հետ կանչելով դեսպանին

UBC Blogs

Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարությունը փետրվարի 5-ին պաշտոնապես հետ է կանչել Անկարայում իր դեսպանին: Նշվում է, որ խոսքը ձևական քայլի մասին է, քանի որ Նիդեռլանդների դեսպանն Անկարան լքել էր դեռ 2017 թվականի մարտին:

Ընդ որում, ինչպես ասվում է թագավորության կառավարության տարածած հաղորդագրությունում, Նիդեռլանդները մտադիր են պահպանել պատասխան արգելքը թուրք դիվանագետի համար, քանի դեռ Թուրքիան չի ընդունում իրենց դեսպանին:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳՆ-ն Նիդեռլանդների դեսպանի վերադարձը երկիր անցանկալի էր հայտարարել այն բանից հետո, երբ այդ երկրի իշխանությունները թույլ չէին տվել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չաուշօղլուի ինքնաթիռի մուտքը երկիր: Թուրք նախարարը մտադիր էր այցելել Ռոտերդամում կայանալիք հանրահավաքին՝ Թուրքիայում ապրիլի 16-ին նախատեսված սահմանադրական բարեփոխումներին ընդառաջ քարոզչություն անցկացնելու նպատակով: Նշենք, որ Չաուշօղլուն Նիդեռլանդներում բնակվող թուրքերի շրջանում քարոզչություն անցկացնելու նպատակով այդ երկիր ժամանող միակ թուրք պաշտոնյան չէր, ում նիդեռլանդական իշխանությունները խոչընդոտել էին մուտք գործել երկիր:

Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Հալբ Զեյլստրի խոսքերով վերջին շրջանում Թուրքիայի հետ բանակցությունները հույս էին ներշնչում, որ երկու երկրների հարաբերությունները կկարգավորվեն, սակայն երկրներն այդպես էլ չեն կարողացել պայմանավորվել: Թե կոնկրետ ինչ հարցերի շուրջ են եղել այդ անհաղթահարելի տարաձայնությունները, նախարարը չի հստակեցրել:

Նշենք, որ սահմանադրական հանրաքվեի շրջանակում Թուրքիայից դուրս քարոզչություն իրականացնելու թուրք պաշտոնյաների փորձերի պատճառով դեռևս լարված են մնում նաև Գերմանիա-Թուրքիա հարաբերությունները: Ընդ որում, եվրոպական առանձին երկրների հետ հարաբերություններում լարվածությունը պահպանվում է ԵՄ-Թուրքիա հարաբերությունների ընդհանուր վատացման ֆոնին, ինչն էլ ավելի է բարդացնում կողմերի միջև երկխոսությունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 55%
    Քամի՝ 5,66 կմ/ժ
    18 C°
     
    22°  13° 
    04.05.2024
    22°  13° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: