ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սումգայիթյան ջարդեր. հույզը լավագույն շարժիչ ուժն է, բայց ոչ լավագույն խորհրդատուն

YN.am

Փետրվարի 22-ին ՀՀ Ազգային ժողովում  1988 թվականի Սումգայիթյան ջարդերին նվիրված լսումների ընթացքում ելույթներով հանդես եկան ոչ միայն քաղաքական գործիչներ, այլև փորձագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ինչպես նաև Սումգայիթյան ջարդերի ականատեսներ և վերապրածներ:

Ելույթ ունեցողներից յուրաքանչյուրն իր հերթին ընդծում էր, որ անհրաժեշտ է Սումգայիթյան ջարդերի և առհասարակ Ադրբեջանի քաղաքականության մասին պարբերաբար բարձրաձայնել միջազգային տարբեր կառույցներում՝ խնդրի էությունը հստակ հասցնելով նրանց, քանի որ ժամանակին տրված գնահատականը լավագույն միջոցն է՝ կանխելու հետագայում աշխարհում ցեղասպանությունների իրականացման հնարավորությունները:

Ծառուկյան դաշինքի պատգամավոր Նորա Առուստամյանը կոչով դիմեց միջազգային կառույցներին, մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող կառույցներին ու խորհրդարանական վեհաժողովներին, որպեսզի վերջիններս իմանան Սումգայիթյան ջարդերի մասին ճշմարտությունը և դատապարտեն խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված ոճրագործությունները, որոնք սպառնալիք են ողջ տարածաշրջանի անվտանգությանը:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, մասնավորապես, շեշտեց, որ ԼՂՀ-ն ձևավորվել է օրինական ճանապարհով, և այդ օրինականությունը պարտավորեցնում է մեզ պաշտպանել նրա՝ միջազգային իրավունքի բոլոր սկզբունքներին համապատասխանությունը: Սարգսյանը կոչ արեց պարբերաբար բարձրաձայնել ոչ միայն Սումգայիթյան ջարդերի, այլև այն մասին, որ Թուրքիան անեքսիայի է ենթարկում Նախիջևանը, խախտվում է Կարսի պայմանագիրը:

 ՀՀ ԱԺ հանրապետական պատգամավոր Մարգարիտ Եսայանն իր խոսքում կարծիք հայտնեց, որ պետք չէ միմյանց կրկին պատմել, որ հայերի հանդեպ մի քանի ցեղասպանություն է իրականցվել, պետք է այդ ամենն աշխարհին ապացուցել: Նրա խոսքով, անհրաժեշտ է ավելի պահանջատեր, համառ և հաստատակամ լինել, որպեսզի երբ Էրդողանը կամ Ալիևը հանդես են գալիս այս կամ այն հայտարարությամբ, միջազգային հանրությունը նրանց փաստի առջև կանգնեցնի և սաստի, քանի որ այժմ 21-րդ դարն է:

Ծառուկյան դաշինքից ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը խոսեց այդ թվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Երևանը գրավելու մասին վերջին հայտարարության մասին: Նրա խոսքով, սա բացարձակ ագրեսիա է, որը դատապարտվում է ՄԱԿ-ի կոնվենցիներայով և միջազգային այլ փաստաթղթերով: Նա նշեց, որ  երբ վտանգ է սպառնում մեր պետականությանը, ընդդիմությունն ու դիմությունը պետք է գործեն միասնական: Սերգեյ Բագրատյանն իր խոսքն ավարտեց Մարտին Լյութեր Քինգի խոսքերով. «Որևէ վայրում անարդարությունն սպառնալիք է արդարությանն ամենուրեք»:

«Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանն իր ելույթում առանձնահատուկ կերպով ընդգծեց, որ չի եղել երկու ցեղասպանություն, եղել է Թուրքիայի կողմից սկսված ցեղասպանություն, որը շարունակվել է: Նրա խոսքով՝ պատահական չէ, որ ականվոր գիտնական Յուրի Բարսեղովն Ադրբեջանը կոչել է ցեղասպանությունը շարունակելու նպատակով ստեղծված Թուրքիայի կլոն: Ինչ վերաբերում է Արցախի հարցին, ապա Լարիսա Ալավերդյանի խոսքով, այն պետք է ստանա իր ճիշտ արտացոլումը. դա պայքար է կյանքի համար և դա պայքար է, որ չոչնչացվի մի ամբողջ ժողովուրդ այն տարածքներում, որտեղ նա ի սկզբանե ապրել է:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ  Արմեն Աշոտյանը, ամփոփելով լսումները, Սումգայիթյան ջարդերի հետ կապված մեր ունեցածի շղթան ներկայացրեց հետևյալ բառերով. «պատմություն, ցավ, ցասում, պաթոս»՝ հավելելով, որ մեզ պակասում է մի բան՝ գործողություն, ընդ որում՝ այդ գործողությունը չի կարող լինել հուզական: Նրա խոսքով՝ այն պետք է լինի ռազմավարական մշակումների շրջանակներում: Արմեն Աշոտյանը նաև կարծիք հայտնեց, որ այս խնդրի հետ կապված մենք առայժմ չունենք ռազմավարական մոտեցում, ընդ որում՝ միայն ԱԳՆ-ն չէ պատասխանատու այս խնդրի համար, սակայն սա չի նշանակում, որ ոչինչ չի արվել: Աշոտյանի խոսքով, իր դերակատարությունը պետք է ուժեղացնի թե՛ խորհրդարանը, թե՛ հասարակությունը: Նա հավելեց, որ այս հարցում հույզը լավագույն շարժիչ ուժն է, բայց ոչ լավագույն խորհրդատուն:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: