ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակը շնորհավորական ուղերձ է հղել արցախցիներին

Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակն Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ հանդես է եկել շնորհավորական ուղերձով:

Ուղերձում մասնավորապես ասված է, որ 30 տարի առաջ փետրվարի 20-ին Ժողովրդական պատգամավորների խորհուրդը Արցախի ժողովրդի կամքի համաձայն՝ պատմական որոշում է ընդունել, որը նոր էջ է բացել Արցախի պատմության մեջ և ազատագրական շարժման կարևոր փուլ դարձել։

Արցախյան շարժումը աննախադեպ, իրապես ժողովրդավարական և խաղաղ շարժում էր՝ հանուն քաղաքացիական, ազգային իրավունքների, տնտեսական հավասարության և մշակութային ինքնության։

Շրջանակը հիշեցնում է, որ հենց Ստեփանակերտում էր, որ 1988 թ․ փետրվարի 13-ից տասնյակ հազարավոր մարդիկ ինքնաբուխ համախմբվեցին՝ վանկարկելով «Ազատություն», «Գլասնոստ և Պերեստրոյկա», ինչպես նաև «Վերամիավորում Հայաստանի հետ»: Ապրելու, ազատության, սեփական ճակատագիրը տնօրինելու՝ Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքների պահանջատեր արցախյան շարժումը ոգեշնչեց նախկին հետխորհրդային տարածքում միլիոնավոր մարդկանց՝ ազատության համար իրենց պայքարում։

Ուղերձում նշվում է նաև, որ Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը, որին կամայականորեն բռնակցվել էր Լեռնային Ղարաբաղը, ժողովրդավարական, խաղաղ և օրինական ցույցերին արձագանգեց Ադրբեջանի տարբեր քաղաքներում (Սումգայիթ, Կիրովաբադ, Բաքու) բնակվող հայ բնակչության ջարդերով՝ միջնադարյան դաժանությամբ:

Շրջանակը նշում է, որ հայերի դեմ ռասայական ատելությունը այդ օրերից ի վեր դարձել է Ադրբեջանի իշխանությունների կողմից ամենաբարձր մակարդակով իրականացվող պետական քաղաքականություն՝ դրանով իսկ ժխտելով Արցախի ժողովրդի գոյության իսկ իրավունքը։

Շրջանակը հարգանքի տուրք է մատուցում նրանց, ովքեր իրենց զոհաբերության շնորհիվ հնարավորություն ընձեռեցին Արցախի Հանրապետությանը հասնել անկախության և կառուցել ժողովրդավարական պետականություն: Այն վերահաստատում է միջազգային հանրության կողմից Արցախի լիիարավ անկախությունը հրատապ ճանաչելու անհրաժեշտությունը և անշրջելիությունը: Շրջանակը համարում է, որ իրականությունը պահանջում է բանակցությունների սեղանի շուրջ Արցախի Հանրապետության վերադարձը, որն առանցքային նշանակություն ունի հակամարտության վերջնական լուծման և Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: