ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մադագասկարը հետաքրքրված է Հայաստանի՝ ԵԱՏՄ շուկային անդամակցությունով

Armeniasputnik.am

Մադագասկարը տպավորված է Հայաստանի տնտեսական աճի տեմպերով և մտադիր է նրանից օրինակ վերցնել։ Այս մասին փետրվարի 23-ին՝ Երևանում կայացած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մադագասկարի արտաքին գործերի նախարար Անրի Ռաբարի-Նձակային, հաղորդում է News.am-ը։

Նրա խոսքերով, Մադագասկարը պատրաստ է օրինակ վերցնել Հայաստանից: «Մենք հետաքրքրված ենք Հայաստանի փորձով: Դուք համագործակցում եք 180 միլիոնանոց շուկայի հետ»,- հավելել է նախարարը:

Նա հատկապես ընդգծել է զբոսաշրջության հնարավորությունները:

Իր հերթին Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ ապրանքաշրջանառության ցուցանիշները մեծ չեն: «Եվ այդ իսկ պատճառով մենք որոշեցինք խթանել հարաբերությունները: Երկու երկրների հարաբերությունները հաստատվել են  դեռ խորհրդային տարիներից: Պատվիրակություններ, ուսանողներ էին ժամանում, կային տնտեսական կապեր», - նշել է նա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 76%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    12 C°
     
    18°  11° 
    07.05.2024
    20°   
    08.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: