ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իսրայելը քաղաքականությո՞ւն է փոխում Երուսաղեմի եկեղեցիների նկատմամբ

Վերջին 100 տարվա ընթացքում առաջին անգամ փակվել էին Երուսաղեմի սուրբ Հարություն տաճարի դռները: Պատճառը եկեղեցիներից հարկեր գանձելու վերաբերյալ Երուսաղեմի քաղաքապետարանի որոշումն (քաղաքապետարանն արդեն իսկ չեղարկել է այն) ու Քնեսեթում եկեղեցապատկան կալվածքների մասին օրինագծի քննարկումներն էին: Եթե օրինագիծն ընդունվի, ապա վարձակալության նպատակով անհատ ձեռներեցների վաճառված եկեղեցական կալվածքները կարող են պետության կողմից բռնագրավվել, եթե այդ վարձակալության գործընթացը տեղի չի ունենեցել պետության հավանությամբ: Ակնհայտ է, որ այդ ամենը պետք է առաջացներ եկեղեցիների առաջնորդների դժգոհությունը, ինչն էլ արտահայտվեց սուրբ Հարություն տաճարը փակելով:

Իսկ թե որն է Իսրայելի իշխանությունների նման քայլերի դիմելու դրդապատճառը՝ միանշանակ ասել հնարավոր չէ, սակայն, հաշվի առնելով ժամանակային ընտրությունը և եկեղեցապատկան հողերի գտնվելու վայրերը, կարող ենք մի քանի ենթադրություն անել:

Նախ պետք է հիշել, որ ԱՄՆ կողմից Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու քայլը Երուսաղեմի քրիստոնյա եկեղեցիների կողմից բավականին բացասաբար ընդունվեց: Չնայած Իսրայելի իշխանությունների շրջանում առկա ցնծությանը՝ 13 պատրիարքներ ու Երուսաղեմի եկեղեցիների ղեկավարները նամակ հղեցին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ զգուշացնելով, որ քաղաքի կարգավիճակի փոփոխությունը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։ Նամակում նրանք կոչ էին անում Թրամփին ճանաչել Երուսաղեմի ներկայիս միջազգային կարգավիճակը՝ նշելով, որ Երուսաղեմը պատկանում է բոլորին: Ակնհայտ է, որ նման դիրքորոշումը չէր կարող վրիպել Իսրայելի իշխանությունների ուշադրությունից, ավելին՝ չէր կարող մնալ նաև անարձագանք:

Երկրորդ, եկեղեցապատկան հողերը գտնվում են Երուսաղեմի հենց սրտում՝ հին թաղամասում և բավականին մեծ արժեք են ներկայացնում: Ուստի այս կերպ պետությունը փորձում է աստիճանաբար սեփական վերահսկողության տակ վերցնել այդ հողերը և բիզնես տեսանկյունից դրանք առավել «արդյունավետ» օգտագործել:

Դարեր շարունակ Երուսաղեմում եկեղեցիները ազատված են եղել բոլոր տիպի  հարկերից, ինչպես նաև իրավունք են ունեցել ազատ տնօրինելու իրենց սեփականությունն՝ առանց պետության միջամտության: Չնայած եկեղեցիները հարկելու մասին որոշման չեղարկմանը՝ վերջին զարգացումները ցույց տվեցին, որ կա միտում փոխելու ստատուս քվոն և զրկել եկեղեցիներին առանձնաշնորհյալ այդ կարգավիճակից:

Ակնհայտ է, որ Իսրայելի իշխանությունների մոտ կա եկեղեցիների նկատմամբ քաղաքականություն փոխելու միտում և այս պահին որոշակի «զիջումերի» գնալն, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է բարձրացած մեծ աղմուկի և որոշակի ճնշումների հետ: Ինչևէ, եկեղեցապատկան հողերի վերաբերյալ օրինագիծը դեռևս քննարկման փուլում է և չի բացառվում, որ Իսրայելի իշխանություններն ամեն ինչ կանեն, որպեսզի գոնե այդ օրինագիծն ընդունվի: Հետաքրքիր է, թե ինչպիսին կլիներ Իսրայելի արձագանքը, եթե այլ երկրներում գտնվող սիանգոգերին պատկանող տարածքների նկատմամբ նման քայլեր իրականացվեին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    10 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: