ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայ-թուրքական արձանագրություններից ստորագրությունը հետ կանչելով՝ էջը շրջվում է․ Կարեն Բեքարյան

Armedia.am

Հայ-թուրքական արձանագրություններից ստորագրությունը հետ կանչելով՝ մենք հայ-թուրքական գործընթացն ավարտում ենք, և էջը շրջվում է։ Այսօր «Արմենպրես» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը։ Նրա խոսքով, ստորգարությունը ետ կանչվեց հենց այս պահին մի քանի պատճառներով։ Որպես առաջին պատճառ նա նշեց ործընթացը ողջամիտ ժամկետներում ավարտելու հանգամանքը։ Երկրորդ՝ ՀՀ-ն նոր սահմանադրությամբ դառնում է խորհրդարանական երկիր, և այդ էտապի տրամաբանական վերջակետը նպատակահարմար էր դնել հիմա։

Փորձելով ամփոփել, թե ինչ տվեց մեզ հայ-թուրքական գործընթացը՝ Կարեն Բեքարյանը նախ նշեց, որ, ի սկբանե, անձամբ եղել է այդ գործընթացի աջակիցներից։ Նրա խոսքով, ՀՀ անկախացումից ի վեր Թուրքիան իր հնարավոր բոլոր լծակներով ողջ ախարհին պնդում էր, որ Հայաստանը չի ուզում շարժվել առաջ, ունի բարդույթներ և ապրում է միայն պատմությունով։ «Մենք՝ լինելով Ցեղասպանությունը վերապրած ազգ, նախաձեռնողը եղանք նման գործընթացի, ինչը, նախևառաջ, հոդս ցնդեցրեց Թուրքիայի՝ տարիներով տարած քարոզչությունը, մյուս կողմից՝ վկայեց, որ Հայաստանը պատրաստ էր երկոխոսության՝ առանց նախապայմանների, և այդ նախաձեռնությունն անկեղծ գործընթաց էր՝ միտված տարածարջանում լարվածության թուլացմանը:

Արձանագրությունների վավերացմանը տանող ամբողջ գործընթացում ՀՀ-ն իր ողջ ներուժով ցույց էր տալիս աշխարհին, որ Թուրքիան փորձում է ետ կանգնել պարտավորություններից կամ, առնվազն, ձգձգել արձանագրությունների վավերացումը։ Պատկերն ակնհայտ էր․ կային ստորագրված արձանագրություններ, և հստակ պատկերացում, որ քայլ կատարելու հերթը Թուրքիայինն էր։ Արդյունքում, ողջամիտ ժամկետներում աշխարհին մատուցելով Թուրքիայի կեցվածքը, Հայաստանը դիմեց որոշակի քայլերի։ Նախ, Ազգային ժողովից եղավ հետկանչ, ապա ՄԱԿ ԳԱ-ում ՀՀ նախագահը հայտարարեց, որ Հայաստանը գարուն կմտնի առանց այդ արձանագրությունների։ Ի վերջո, ստորագրությունը հետ կանչվեց, և արձանագրություններն այլևս գոյություն չունեն», - նշել է Կարեն Բեքարյանը։

Բանախոսի կարծիքով, գործընթացի արդյունքում բոլոր գործընկերների կողմից ամրագրվեց Հայաստանի բարի կամքը՝ տարածաշրջանում կայունություն հաստատելու և Թուրքիայի հետ հարաբերությունները լավացնելու։ Երկրորդ, ինչպես արդեն նշվեց, «Հայաստանի բարդույթների և միայն պատմությամբ ապրելու» վերաբերյալ  տասնամյակներ շարունակ Թուրքիայի իրականացրած քարոզչությունը հոդս ցնդեց, և դրանով այլևս հնարավոր չէ խաբել աշխարհին։ «Հայաստանը ցույց տվեց, որ որևէ մեկի հետ նախապայմաններով չի խոսում, և չի հանդուրժի, որ իր հետ խոսեն այդկերպ», - ասել է Կարեն Բեքարյանը՝ հավելելով, որ եթե արձանագրությունների վերադարձի վերաբերյալ խոսք լինի, գործընթացի նման ավարտի պարագայում դա պետք է արտացոլի այդ պահի իրավիճակը։

Հարցին, թե ինչո՞ւ Թուրքիան մինչ այժմ չէր արձագանքում, Կարեն Բեքարյանը նշեց, որ Թուրքիան մշտապես փորձել է գործընթացը ներկայացնել որպես Ադրբեջանի կողմից հնարավոր ճնշման արդյունք, սակայն իրավիճակն ու իրական պատճառը միանգամայն այլ էր։ Այսինքն՝ սա Թուրքիայի ձեառգիրն է․ ուշադրությունը մի տեղից շեղել մեկ այլ տեղ։ Նրա խոսքով, Թուրքիան ուներ հստակ պատկերացում, որ արձանագրությունների կյանքի կոչվելու դեպքում ուզած, թե չուզած, որոշակի պահի պետք է առերեսվեր 1915 թվականին տեղի ունեցած իրադարձությունների հետ։ Այսինքն՝ կար գործընթաց, որից Թուրքիան վախ էր զգում։ Կարեն Բեքարյանի խոսքով, Ադրբեջանի գործոնը կար, սակայն առաջին տեղում չէր։

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե որ դեպքում հնարավոր կլինի վերսկսել գործընթացը և ում կողմից, Կարեն Բեքարյանը նշեց, որ եթե Թուրքիայում լիներ գործընթացը վերսկսելու կամք, այս ողջ պատմությունը չէր լինի։ «Չեմ կարծում նաև, որ Հայաստանը մոտ ժամանկներս հանդես կգա նման նախաձեռնությամբ։ Որևէ արագ գործընթացի ակնկալիք չունեմ։ Միգուցե Թուրքիան գնա որևէ քայլի, սակայն, ըստ իս, դա կրկին կլինի ճոճանակի էֆեկտի ներքո՝ շեղելու միջազգային հանրության ուշադրությունն իր որևէ այլ խնդիրց», - նշել է Կարեն Բեքարյանը։  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    14 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: