ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայտնի են «Օսկարի» այս տարվա մրցանակակիրները

EPA/vostock-photo

Լոս Անջելեսի Dolby թատրոնում ավարտվեց 90-րդ հոբելյանական «Օսկար» մրցանակաբաշխությունը։

Գլխավոր՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում «Օսկարը» ստացավ մեքսիկացի ռեժիսոր Գիլերմո դել Տորոյի «Ջրի ձևը» ֆիլմը (The Shape of Water): Հաղթողին հայտարարել են Ուորեն Բիթին և Ֆեյ Դանաուեյը, ովքեր անցած տարի շփոթել էին մրցանակակրին։

Գիլերմո դել Տորոն «Օսկարի» է արժանացել նաև որպես լավագույն ռեժիսոր։ Նրա ֆիլմը նվաճել է ևս մեկ մրցանակ՝ կոմպոզիտորի լավագույն աշխատանքի համար։ Մրցանակը ստացել է ֆրանսիացի կոմպոզիտոր Ալեքսանդր Դեպլան։

«Լավագույն» դերասանուհի է ճանաչվել Ֆրենսիս Մաքդորմանդը, ով խաղացել է գլխավոր հերոսուհու դերը «Երեք ցուցավահանակ Էբբինգի սահմանին, Միսսուրի» (Three Billboards Outside Ebbing, Missouri) դրամայում։

«Լավագույն դերասան» անվանակարգում հաղթել է Գերի Օլդմենը «Մութ ժամանակներ» (Darkest Hour) ֆիլմում դերակատարման համար։

Ամերիկացի Սեմ Ռոքուելը «Օսկար»  է ստացել «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում՝ «Երեք ցուցավահանակ Էբբինգի սահմանին, Միսսուրի» ֆիլմում խաղալու համար։ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակը նվաճել է Էլիսոն Ջեննին «Տոնյան ընդդեմ բոլորի» (I, Tonya) ֆիլմում դերակատարման համար։

«Կոկոյի գաղտնիքը» (Coco) անիմացիոն ֆիլմը «Օսկար» է նվաճել «Լավագույն մուլտֆիլմ» անվանակարգում։ «Լավագույն երգ» անվանակարգում մրցանակը նվաճել էմուլտֆիլմի Remember Me ստեղծագործությունը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 39%
    Քամի՝ 6,69 կմ/ժ
    15 C°
     
    22°   
    20.05.2024
    23°  13° 
    21.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: